11:08 04.04.2023
Հնդկաստանը մերժում է իր սահմանամերձ Արունաչալ Պրադեշ նահանգի բնակավայրերը վերանվանելու չինական փորձերը: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Արինդամ Բագչին։
«Մենք տեսել ենք այդ մասին [Չինաստանի կողմից Արունաչալ-Պրադեշ նահանգում բնակավայրերի անվանափոխության մասին- ՏԱՍՍ] հաղորդումները: Սա առաջին անգամը չէ, որ Չինաստանը նման փորձ է անում»,- ասել է Բագչին:
«Մենք կտրականապես մերժում ենք դա: Արունաչալ Պրադեշը Հնդկաստանի անբաժանելի մասն է, եղել և միշտ կլինի: Կեղծ անուններ տալու փորձերը չեն փոխի այս իրականությունը»,- ընդգծել է նա:
Պեկինը հրապարակել է Արունաչալ Պրադեշի 11 վայրերի նոր անունների ցուցակը, ավելի վաղ հայտնել էր NDTV հնդկական հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի, սա երրորդ դեպքն է, երբ Չինաստանը վերանվանում է Արունաչալ Պրադեշի վայրերը, որն անվանում է «Տիբեթի հարավային հատված»:
Հիմալայներում Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանազատված սահմանի բացակայությունը (երկու երկրները բաժանված են փաստացի վերահսկողության գծով) տասնամյակներ շարունակ լարվածության աղբյուր է: 1959 թվականին Հնդկաստանը հայտարարեց, որ չինական կողմը գրավել է Արունաչալ Պրադեշ նահանգի մի մասը, 1962 թվականին տեղի ունեցավ հնդկա-չինական զինված հակամարտություն, որի արդյունքում Հնդկաստանին պատկանող մոտ 38000 քառ. կմ Լադախ և Ակսայ Չին շրջաններում Չինական վերահսկողություն տակ հայտնվեց։
12:11 09.06.2025
Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցըԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ «Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս որոշում չի կայացրել ՅՈՒՆԻՖԻԼ-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում»,-գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում […] ...
12:05 09.06.2025
Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցներըԱֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ այս պատժամիջոցների շարունակությունը բացասաբար է անդրադառնում առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև նպաստում է երկրում աղքատության և գործազրկության աճին, հաղորդում է Ariana news տեղեկատվական պորտալը։ «Աֆղանստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում այնպիսի հիմնական տնտեսական ցուցանիշների […] ...
11:50 09.06.2025
Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...
11:40 09.06.2025
Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...
11:35 09.06.2025
Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստականԱվելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...