18:56 04.04.2023
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հրապարակել է «Վիվամեդ» կլինիկայում երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին այցելած բժիշկների խմբի գնահատականը։ Հաղորդում է Aliq Media-ն։
Հանրային պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ փորձագետների գնահատմամբ՝ հիվանդի ինքնազգացողությունը վատացել է փետրվարի 19-ից ի վեր (նախորդ այցելությունից) և արտահայտվում է ծանր սարկոպենիայի ընթացքով` մկանային զանգվածի նվազում և ֆունկցիայի նվազում։ Փաստաթղթում նշվում է, որ Սաակաշվիլին մկանների զգալի ձգման հաշվին նիհարել է ևս 4 կիլոգրամ, իսկ թուլության պատճառով նրա շարժունակությունը նկատելիորեն սահմանափակված է։
Բժիշկների խմբի գնահատմամբ՝ ոտքի կանգնելիս Սաակաշվիլիի արյան ճնշումը կտրուկ անկում է ապրում (120/90-ից մինչև 78/40), որն ուղեկցվում է հավասարակշռության կորստով և համակարգման նկատելի խանգարումով։ Միաժամանակ մասնագետները նշում են, որ նկատելի է մտավոր ֆունկցիաների զգալի նվազում, դեպրեսիա։
Ըստ վերոնշյալ տվյալների` փորձագետների մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սաակաշվիլին ունի հետևյալ առողջական խնդիրները.
Սարկոպենիա, մկանների թուլացում, ծանր կախեքսիա` 4-րդ փուլ,
Օրթոստատիկ ճնշման կրիտիկական անկում:
Ռիսկերի և կանխատեսումների առումով` խորհրդի անդամ բժիշկներն նշել են, որ հիվանդը թևակոխել է ակտիվ կատաբոլիզմի փուլ։ Մասնագետները, մասնավորապես, նշել են, որ հետագա քաշի կորստի հետևանքով երրորդ նախագահը կգամվի անկողնուն, քանի որ ստորին վերջույթների մկաններն ամբողջությամբ կպատռվեն, թուլության պատճառով նա չի կարողանա շարժվել։ Ըստ նրանց՝ Սաակաշվիլիի համար կրիտիկական քաշը 52-53 կիլոգրամն է, որից հետո օրգանիզմում կսկսվեն անդառնալի փոփոխություններ։
Ըստ մասնագետների՝ դեռևս դրսևորվում է ծայրամասային և վեգետատիվ նեյրոպաթիա, որը ոտքի կանգնելիս արյան ճնշման կրիտիկական անկում է առաջացնում։
Փաստաթղթում նշվում է, որ ներկայումս հիվանդի առանց հսկողության տեղաշարժը վտանգավոր է, քանի որ շատ մեծ է ընկնելու, վնասվածքներ, կոտրվածքներ ստանալու վտանգը։
11:28 09.06.2025
Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...
11:20 09.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքներըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...
11:15 09.06.2025
Ռումինիայի նախագահը հույս ունի, որ նոր կաբինետը կձևավորվի տասը օրվա ընթացքումՌումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ակնկալում է, որ երկրում նոր կառավարությունը կհաստատվի տասը օրվա ընթացքում։ Դանը մայիսի վերջին սկսեց կուսակցությունների հետ ոչ պաշտոնական խորհրդակցությունների փուլ՝ տնտեսական հարցերը քննարկելու և կառավարության ձևավորման վերաբերյալ։ «Ես շատ ուրախ եմ, որ բոլոր այն կուսակցությունները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, ցանկանում են միանալ այն կառավարությանը, որը կձևավորվի մոտ տասը օրից», […] ...
11:06 09.06.2025
Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունըՍեուլի Բարձրագույն դատարանը անորոշ ժամանակով հետաձգել է նախագահ Լի Չժե Մյունգի դատավարությունը՝ «Ընտրովի պաշտոնների մասին» օրենքը, ենթադրաբար, խախտելու մեղադրանքով, հաղորդում է Yonhap-ը։ Վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել գործով հունիսի 18-ին նշանակված լսումը, բայց նոր ամսաթիվ չի նշանակել։ Դատավորները հղում են արել սահմանադրության 84-րդ հոդվածին, որի համաձայն՝ գործող նախագահը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել քրեական հանցագործությունների […] ...
11:01 09.06.2025
Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջՇվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։ «Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ […] ...
10:53 09.06.2025
«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներՍիրիան նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրումներ և միջազգային օգնություն, ըստ էմիրաթական The National հրատարակության հաշվարկների։ Ամենամեծ ներդրողը կատարյան UCC Holding ընկերությունն էր, որը Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների և մեկ արևային էլեկտրակայանի կառուցման վրա կծախսի 7 միլիարդ դոլար։ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը […] ...