11:26 06.04.2023
Ավարտվել է Գավառ քաղաքում Երևանի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Երևանի 49-ամյա բնակիչը, գտնվելով իր ծանոթի՝ Գավառ համայնքի Սայադյան փողոցում գտնվող բնակարանում, ծանոթացել է Երևանի 32-ամյա բնակչի հետ, ով ևս հյուրընկալվել էր նույն բնակարանում: 49-ամյա տղամարդն իր ծանոթի հետ օղի է օգտագործել, որի ընթացքում 32-ամյա տղամարդը, գտնվելով նշված տան առաջին հարկի հյուրասենյակում, իր մոտ է կանչել 49-ամյա տղամարդուն: Նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում վերջինս, 32-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով չորս հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, 49-ամյա տղամարդն իր նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար ազատազրկման դատապարտվելուց և 2022թ. մայիսին պատժի կրումից ազատվելուց հետո 2022թ. մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար զանգահարել է կնոջը, սպառնացել նրան, որ կսպանի, որն առաջացրել է այդ սպառնալիքն իրական համարելու իրական վտանգ և վախ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 49-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 194-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:39 30.07.2025
Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում էՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ փուլում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին։ Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով, միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։ ...
21:33 30.07.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունելՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել, որտեղ տեղում հետևել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ...
21:27 30.07.2025
Կամչատկայում 10 րոպեում հինգ երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում 10 րոպեից մի փոքր ավելի ժամանակահատվածում գրանցվել է 5.0, 4.8, 4.8, 5.3 և 6.0 մագնիտուդով հինգ երկրաշարժ։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Սեյսմոլոգների տվյալներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 350 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, առաջինը՝ 4.8 մագնիտուդով երկրաշարժը՝ 273 կմ, երկրորդը՝ 212 կմ, 5.3 […] ...
21:23 30.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներՍյունիքի մարզ այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ համայնքներ։ Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։ Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։ ...
21:19 30.07.2025
Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամասՍյունիք մարզի այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։ ...
21:17 30.07.2025
Մարատ Աճեմյանը վստահ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ և դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԱթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 51 կգ քաշային Մարատ Աճեմյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Բրոնզի համար պայքարում Մարատը ժամանակից շուտ՝ 2,5 րոպեում բացարձակ առավելությամբ՝ 11-0, հաղթել է թուրք Փոլադ Կան Կարադենիզին։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը երեկ նվաճել էր ոսկե մեդալ։ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես […] ...