16:30 06.04.2023
««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաեւ ՀՀ փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները՝ հաշվի առնելով շատ երկրներում, այդ թվում՝ մեր երկրում, փոխվարչապետերի գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու եւ այցերը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու հանգամանքը. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում ներկայացնելով հարցը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի հավաստմամբ նախատեսվել է փոխվարչապետի հրավերով Հայաստան ժամանող հյուրերի ֆինանսավորման ձեւաչափը, ինչպես նաեւ սահմանվել, որ բարձրաստիճան պատվիրակությունների՝ ՀՀ այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ:
Ըստ փոխնախարարի՝ լիազորող նորմ է սահմանվել ՀՀ վարչապետի համար այն միջազգային կազմակերպությունների եւ այլ միջազգային կառույցների ցանկը սահմանելու մասին որոշման ընդունման նպատակով, որոնց բարձրաստիճան պատվիրակությունները ՀՀ են ժամանում ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետների եւ Արտաքին գործերի նախարարի հրավերով:
Մնացական Սաֆարյանը նշել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկին ավելացվել է «եւ այլ միջազգային կառույցներ» եզրույթը, որպեսզի Եվրոպական միությունը դուրս չմնա այդ ցանկից: Չնայած Եվրոպական միությունը միջազգային կազմակերպություն չէ, սակայն լիովին վայելում է «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թ. կոնվենցիայով» նախատեսված բոլոր արտոնությունները, քանի որ կոնվենցիայի մշակման պահին միությունը ներկայիս կառուցվածքային առանձնահատկությունները չուներ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը մատնանշել է մի շարք դրույթներ, որոնք հստակեցման կարիք ունեն: Դրանք կշտկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...