Վրաստանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Վրաստանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը

17:33 07.04.2023

Այսօր Վրաստանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը, որի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդես է եկել բացման ելույթով։
Նախարար Սանոսյանը ողջունել է գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հայ և վրաց գործարար շփումների աշխուժացմանն ուղղված կարևոր աշխատաժողով կազմակերպելու համար։

«Համոզված եմ, որ այս ձևաչափով համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։ Կասկածից վեր է, որ երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար։ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթությունների շարքում են»-ընդգծել է նախարար Սանոսյանը։

Նախարարը նաև նշել է, որ հայ-վրացական միջպետական փոխհարաբերություններում տնտեսական բաղադրիչը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում, և այս համատեքստում անչափ կարևոր է հայ-վրացական համատեղ գործարար համաժողովի անցկացումը, որը երկարաժամկետ համագործակցության ձգտող կապերի հաստատման և երկու երկրների առեւտրատնտեսական կապերի ամրապնդման լավ հնարավորություն է ընձեռում։

Նախարարը նկատել է նաև, որ Հայաստանի գործող ներդրումային օրենսդրությունը ապահովում է համահավասար վերաբերմունք բոլոր գործարարների համար, ինչը գործնականում նշանակում է, որ ձեռներեցությամբ զբաղվելու իրավական ռեժիմը օտարերկրացիների համար չի կարող լինել պակաս բարենպաստ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող իրավական ռեժիմը:

«Այսօր մենք ունենք արագ աճող տնտեսություն, կայուն մակրոտնտեսական միջավայր և ազատ ներդրումային օրենսդրություն։ Առկա փորձառու, ստեղծագործ և մրցունակ մարդկային կապիտալը, խոշոր շուկաներին հեշտ հասանելիությունը, ինչպես նաև Կառավարության շարունակաբար գործարար միջավայրը բարելավելու հանձնառությունը, ստեղծում են բոլոր նախապայմանները օտարերկրյա ներդրողներին Հայաստանում շահութաբեր բիզնես գործունեություն վարելու համար»,-իր ելույթը եզրափակել է նախարար Սանոսյանը։

Համաժողովի ընթացքում Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ շնորհանդես է ներկայացվել։

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение 1 человек

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

BACK_TO_TOP