18:38 17.04.2023
Չնայած մի քանի օրվա անձրևներին, Գյումրիի կոմունալ ծառայության բրիգադները շարունակում են կանաչապատման աշխատանքները։ Դրանք հիմնականում Գյումրիի կենտրոնական հատվածներում են, սիզամարգերում, որոնք արտաքին գրավիչ տեսքն են ապահովում։ Քաղաքի մյուս հատվածներում մաքրման, ծառատնկման աշխատանքներին զուգահեռ սանիտարական էտ են կատարում։
«Գյումրիի ամբողջ տարածքում կատարվում են և՛ ծառերի էտման աշխատանքներ, և՛ սանիտարական հատումներ, և՛ կանաչ տնկիների վերաձևավորումներ, այդ բոլոր աշխատանքները Գյումրի համայնքի ամբողջ տարածքում կատարվում են »,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Արտավազդ Ոսկանյանը։
Էտման ենթակա են այն ծառատեսակները, որոնք վտանգավոր են, կա՛մ թեքված են, կա՛մ էլ՝ արմատից փտած։ Կոմունալ ծառայության ղեկավարը վստահեցնում է, որ քաղաքի որևէ տարածքում ծառեր չեն կտրում, եթե դրանք վտանգավոր չեն։ Հերթը ծառ հատելուն հասնում է նաև այն ժամանակ, երբ բնակիչներից են բողոք -ահազանգ ստանում։
«Օրինակ էս տարվա ընթացքում 165 դիմումներ ենք ունեցել, որոնց տրվել է համապատասխան լուծում, բնակիչների խնդրանքը բավարարվել է, ծառերի էտը կատարվել է․․․ Դժգոհություն լինում է, որովհետև լուսավորությունն է փակում, էդ բոլոր խնդիրները աշխատում ենք արագ լուծել»,- նշեց Արտավազդ Ոսկանյանը։
Սանիտարական և թե խորը էտը գարնան այս ժամանակահատվածում կոմունալ ծառայության աշխատակիցները վստահեցնում են, որ վնաս չեն, էտված ծառերի վեգետացիային չեն խանգարում և քաղաքացիների մտահոգությունները, թե այդ ծառերը չեն ծաղկելու, տեղին չեն։ Կանաչապատման աշխատանքներին զուգահեռ ծառատունկ է կատարվել քաղաքի ծայրամասային թաղամասերում։
«Ծառերի տնկիներ ունենք, որոնք տնկվում են տարբեր տարածքներում։ Մենք բուլվարային թաղամասում ունենք Կուրսկի այգի։ Անտառային շերտ ենք ստացել նաև աղբադաշտի հարակից տարածքում, մոտ 1000 ծառ է տնկվել ու ամեն տարի ավելանում է»,- ասում է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենը։
Կանաչապատման այս տարվա աշխատանքները կենտրոնական հատվածներով չեն սահմանափակվելու։ Կանաչապատման ծրագրի համար մրցույթ է հայտարարվելու, որի համար նախատեսված է հատկացնել մոտ 2․5 մլն դրամ։ Ձեռք բերվող ծառատեսակները տեղի կլիմային հարմարվող են լինելու։
«Մրցույթը հայտարարվել է, մրցույթում կան տարբեր ծառեր, որոնք քաղաքին համապատասխան են, քաղաքին վայել են, ոչ միայն կլիմային այլ նաև քաղաքի պայմաններին համապատասխան են, որպեսզի շատ բարձր չլինեն»,- նշում է Գյումրիի կոմունալ ծառայության տնօրեն Արտավազդ Ոսկանյանը։
Գյումրիի կանաչ գոտիների վերականգնումն արդեն 30 տարի էական փոփոխություն չի կրել, և բազմիցս է նշվել, որ կանաչ գոտիները գրեթե 5 անգամ պակաս են սահմանված նորմերից։ Կատարվող ծառատունկերի արդյունքն աննշան է, պատճառը նաև ոռոգման ցանցի բացակայությունն է, սիզամարգերն ու ծառերը ջրվում են ջրցան մեքենաներով։
Անցած տարի քննարկման ներկայացվեց Գյումրիի 4 հատվածներում կանաչապատման պիլոտային ծրագիրը, որով նախատեսվում էր դիզայներական նոր լուծումներով կանաչ միջավայր ստեղծել քաղաքում։ Փորձնական ծրագրի առաջին փուլը վերաբերեց կենտրոնական հրապարակին, որի աշխատանքները դեռ անավարտ են։
21:46 18.08.2025
ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի ԲաքունՌուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...
21:36 18.08.2025
Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ ենՕգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...
21:25 18.08.2025
Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներիցՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:16 18.08.2025
Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրազեններ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում հուլիսի սկզբին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ չորս երևանցի ապօրինի կերպով զբաղվում են զենք-զինամթերքի առքուվաճառքով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Երևանի քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելիս պարզեցին անձանց ինքնությունը, ճշտեցին նրանց բնակության վայրերը, ընկերական կապերը, նաև այն հավաքատեղիները, որտեղ, հնարավոր է, զբաղվում էին զենք-զինամթերքի նորոգմամբ, ձևափոխմամբ և […] ...
21:07 18.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացու փ. 9 հասցե, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Լեոյի փ. […] ...
20:58 18.08.2025
Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակՕգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Ինչպես […] ...