18:40 22.08.2018
Անցած գիշեր փլուզում է տեղի ունեցել Գյումրիի Հանեսօղլյան 22 շենքում։ Երկհարկանի շենքի բնակարաններից մեկի տանիքն ամբողջությամբ փլուզվել է, վնասել առաջին հարկի բնակարանի առաստաղը, մյուս բնակարաններում էլ ցնցումից քարաթափումներ են եղել։
Երկհարկանի շենքը գտնվում է «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանվող կառույցների ցանկում, ինչը նշանակում է, որ պահպանության խնդիրը քաղաքապետարանի պարտավորությունն է, բայց բյուջեի սուղ լինելու պատճառով աշխատանքներ չեն տարվում։
Հերթական փլուզումից հետո քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրի Գասպարյանը SHANTNEWS.am-ի թղթակցին խոստացել է բնակիչների տարհանման հարցը քննարկման դնել, որից հետո միայն շենքի ամրացման համար ծրագրեր են մշակելու։
Հանեսօղլյան 22 շենքում սա փլուզման առաջին դեպքը չէ: Շենքը 109 տարեկան է ու վթարային: Կանգուն մնացել է միայն մի հատվածը: Նախկինում այստեղ բնակվել է 18 ընտանիք, շատերը լքել են բնակարանները:
Շենքի առաջին բնակիչները 1909 թվականին գյումրեցի մեծահարուստ առևտրական Աղաբաբովի ընտանիքի անդամներն են եղել, հետո այստեղ են տեղավորվել ռուսական սահամանապահ ջոկատում հայ և ռուս ծառայողների ընտանիքները, իսկ 1988-ից հետո շենքում քիչ ընտանիքներ են մնացել:
Շենքի պատմությունն ու ճարտարապետությունը այն վերակառուցելու հիմք չեն հանդիսացել, միայն ընդգրկվել է «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանվող կառույցների ցանկում: Սեյսմիկ ծառայության եզրակացությունն էլ կա, որ շենքը 4-րդ աստիճանի վթարային է, այսինքն՝ բնակության պիտանի չէ, բայց բնակիչներին տարհանելու առաջարկ չի էլ եղել:
Վերջին ուսումնասիրությունը սեյսմիկ կայանի մասնագետները 2002 թվականին են կատարել։ Գյումրիի քաղաքապետարանը հիմա նոր՝ փլուզումից հետո է խոստանում բնակիչների տարհանման հարցը քննարկել, ինչը սեյսմիկ կայանի՝ 16 տարի առաջ տված եզրակացությամբ էր անհրաժեշտություն:
Եթե քաղաքային բյուջեով հնարավոր չէ, ապա կդիմեն կառավարությանը, բայց բնակիչներին հաշվառելուց հետո: Իսկ հասցեատերերը քաղաքաշինության կոմիտեն ու նաև մշակույթի նախարարությունն են: Այս մասին մեր թղթակցին է փոխանցել «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը:
Նշենք, որ այս վթարային շենքում բազմաթիվ հայկական ֆիլմեր են նկարահանվել: Հենց այս բակում է նկարահանվել Ֆրունզիկ Մկրտչյանի ու Գալյա Նովենցի մասնակցությամբ հայտնի ֆիլմը:
12:40 23.07.2025
ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներինՍտոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...
12:30 23.07.2025
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանումՍամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […] ...
12:27 23.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևերՄիացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։ «Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած […] ...
12:17 23.07.2025
Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս […] ...
12:05 23.07.2025
Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցելՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական […] ...