ԱՄՆ-ը և դաշնակիցները ցանկանում են խզել տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ. ԶԼՄ-ներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

ԱՄՆ-ը և դաշնակիցները ցանկանում են խզել տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ. ԶԼՄ-ներ

17:07 17.04.2023

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մտածում են, թե ինչպես նվազեցնել տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ՝ վախենալով հնարավոր հակամարտությունից կամ նոր համավարակից, գրում է Wall Street Journal-ը։

Հրատարակության համաձայն՝ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները ցանկանում են որոշել, թե «ինչպես խզել իրենց տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ՝ փորձելով սահմանափակել կապերը որոշակի ոլորտներով, որոնք նրանք համարում են ռազմավարական»։ Նշվում է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը փոխել է արևմտյան տերությունների վերաբերմունքը Չինաստանի նկատմամբ։

G7 երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա և ԱՄՆ) ավելի ու ավելի են անհանգստանում, որ Չինաստանը «հակամարտության կամ նոր համավարակի դեպքում» կարող է դադարեցնել հիմնական ապրանքների արտահանումը՝ որպես մի շարք ապրանքների առաջատար մատակարար:

Միևնույն ժամանակ, G7 երկրները ցանկանում են խուսափել «մուրացկան հարևան» քաղաքականությունից, որը կխաթարի համաշխարհային տնտեսական աճը, ասվում է հոդվածում։ Հրատարակության համաձայն՝ G7-ի բոլոր երկրներից ԱՄՆ վարչակազմն ամենաակտիվն է համաշխարհային տնտեսությունը Չինաստանից վերակողմնորոշելու հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

20:15 08.05.2025

Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին

Կոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...

SHANTNEWS

20:00 08.05.2025

SHANTNEWS

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

19:32 08.05.2025

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

Ֆուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

19:17 08.05.2025

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...

BACK_TO_TOP