19:15 17.04.2023
Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Հունգարիան և Սերբիան, շահագրգռված են գազ գնել արևմտյան Թուրքիայի տարածքում ստեղծվող գազային հանգույցի միջոցով` երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
«Մենք շփվում ենք գազի կարիք ունեցող եվրոպական երկրների հետ: Բուլղարիան առաջինն էր, որ աջակցեց մեր առաջարկին, տարեսկզբին մենք համաձայնություն ձեռք բերեցինք և սկսեցինք մատակարարումները: Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերները նույնպես ասել են, որ պատրաստ են գնել թուրքական գազ, այս բանակցությունները շարունակվում են: Մենք նաև Ռումինիայի հետ ենք հասել չափազանց դրական արդյունքների, այս երկիրը վաղուց է ցանկանում գազ ստանալ մեր միջոցով… Գազ գնելու ցանկություն են հայտնել նաև Հունգարիան, Սերբիան, Բոսնիա և Հերցեգովինան»,- ասել է Դոնմեզը NTV-ում:
Նախարարի խոսքով` Թուրքիան տարեկան մոտ 100 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանում ինչպես գազատարներով, այնպես էլ LNG տանկերի օգնությամբ։
«Այս ծավալից մենք օգտագործում ենք 55-60 միլիարդ խորանարդ մետրը, մնացած 40 միլիարդը կարող ենք ապահով վաճառել Եվրոպային։ Խոսքը Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրների մասին է, հանգույցի միջոցով մատակարարվող գազը հնարավոր է միացնել եվրոպական գազաբաշխման համակարգին»,- ասել է նախարարը։
Դոնմեզն ապրիլի սկզբին ասել էր, որ Թուրքիան սկսել է Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծի վերաբերյալ օրենսդրության փոփոխության գործընթացը՝ սպասելով նախագահ Ռեջեփ Էրդողանի հաստատմանը:
21:36 18.08.2025
Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ ենՕգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...
21:25 18.08.2025
Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներիցՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:16 18.08.2025
Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրազեններ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում հուլիսի սկզբին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ չորս երևանցի ապօրինի կերպով զբաղվում են զենք-զինամթերքի առքուվաճառքով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Երևանի քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելիս պարզեցին անձանց ինքնությունը, ճշտեցին նրանց բնակության վայրերը, ընկերական կապերը, նաև այն հավաքատեղիները, որտեղ, հնարավոր է, զբաղվում էին զենք-զինամթերքի նորոգմամբ, ձևափոխմամբ և […] ...
21:07 18.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացու փ. 9 հասցե, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Լեոյի փ. […] ...
20:58 18.08.2025
Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակՕգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Ինչպես […] ...
20:47 18.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական […] ...