Դատապարտում ենք հայ ժողովրդի բնականոն կյանքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան. Վենսան Նիորե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Դատապարտում ենք հայ ժողովրդի բնականոն կյանքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան. Վենսան Նիորե

16:01 25.04.2023

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Փարիզի և Օ-դը-Սենի փաստաբանների միությունների պատվիրակություններին, նախաձեռնվել է այցելություն Սյունիքի մարզի Տեղ համայնք:Հայ գործընկերների ուղեկցությամբ Ֆրանիսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը տեղում ծանոթացել են Ադրբեջանի կողմից ուղիղ նշանառության տակ գտնվող հայկական սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին:

Մասնավորապես՝ Տեղ համայնքում ֆրանսիացի գործընկերներն արձանագրել են, որ Ադրբեջանը փակել է Կոռնիձորով անցնող ճանապարհը, որն իր նշանակությամբ Հայաստանն Արցախին կապող վերջին այլընտրանքային ճանապարհն է:  Պատվիրակության անդամները դատապարտել են Հայաստանի սուվերեն տարածքի և հայ ժողովրդի բնականոն կյանքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:

«Ականատես ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի շրջափակման և ագրեսիայի: Արցախը միշտ եղել է Հայաստանի կազմում և ըստ էության սա ոտնձգություն է ՀՀ-ի դեմ: Փարիզի և Օ-դը-Սենի միության ներկայացուցիչներս այստեղ արձանագրում ենք, որ Հայաստանը կանգնած է նոր ցեղասպանության եզրին, որովհետև 120.000 հայեր այս պահին շրջափակման մեջ են և գտնում ենք, որ այդ վտանգը կա: Կարծում ենք, որ ամբողջ աշխարհի հայերը պետք է ընդվզեն և ոտքի կանգնեն:

Սողոմոն Թեհլերյանի և մյուսների օրինակը իրականություն են և այն հիմնավորումն է, որ հայերը ի վիճակի են արձագանքնել, ընդվզել ու առաջ գնալ: Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի փաստաբանների պալատին, այստեղ միասին լինելու համար, որովհետև գիտակցում ենք այն վտանգն ու ռիսկերը, որոնց պայմաններում ենք մենք այսօր այստեղ, և այդ կապակցությամբ ուզում ենք նշել, որ իրավունքը պետք է գերակայի և իրավունքի լեզվով պետք է պատասխանենք Ադրբեջանի այս կոպիտ վարքագծին: Կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի ինքնիշխան պետության սահմաններն են հարցականի տակ դրված և այս պայմաններում ակնհայտորեն միջազգային իրավունքը կոպտորեն խախտվում է»,- ասել է Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ  Վենսան Նիորեն:

Հարցազրույցներում նրանք հայտնել են, որ արձանագրած իրավիճակը ֆրանսիայում բարձրաձայնելու են՝ որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Նրանք դատապարտում են ադրբեջանական ագրեսիան՝ Հայաստանի սուվերեն տարածքի և հայ ժողովրդի բնականոն կյանքի նկատմամբ: ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը նաև ծանոթացրել են Հայաստանի պատմամշակութային վայրերին, եկեղեցիներին: Վերջիններս տպավորված են Նորավանքի պատմությամբ և Սյունիքի շքեղ բնությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

10:14 25.05.2025

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

10:00 25.05.2025

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

BACK_TO_TOP