Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այսուհետ կներկայանա «Զինապահ» անվամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.27 oC

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այսուհետ կներկայանա «Զինապահ» անվամբ

18:27 26.04.2023

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը «1000+»-ի փոխարեն այսուհետ հանրությանը ներկայանալու է «Զինապահ» անվամբ՝ խորհրդանշելով զենք կրող և հայրենիքի սահմաններն ամուր պահող մեր քաջ արծիվներին: «1000+» անվանումն այլևս չի արտահայտում հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը, բացի դրանից «1000+»-ը հանրության կողմից տարբեր դրսևորումների ու հոլովումների է արժանացել: Այս մասին այսօր հայտնել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մամուլի ասուլիսին:

2017-2022թթ․-ին  ԶԱՀ-ը հատուցում է տրամադրել 5,090 շահառուի։ Միայն 2022թ․ շահառու է դարձել 411 զինծառայող, մինչդեռ 2023թ․ 1-ին եռամսյակին՝ 52 զինծառայող։

«2017-2022թթ․-ին ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 95 մլրդ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 9 մլրդ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 10 մլրդ դրամ։ Կատարվել են հատուցումներ 70,9 մլրդ դրամի չափով։2022թ․ ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել են ավելի քան 35 մլրդ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 0,5 մլրդ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 3 մլրդ դրամ։ Կատարվել են հատուցումներ 16,8 մլրդ դրամի չափով։
2023թ․ 1-ին եռամսյակին ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել են ավելի քան 10,5 մլրդ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 0,1 մլրդ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 1,1 մլրդ դրամ։ Կատարվել են հատուցումներ 3,9 մլրդ դրամի չափով»,- ասել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

BACK_TO_TOP