ՀՀ ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության խնդիրներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+21.09 oC

ՀՀ ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության խնդիրներին

20:17 26.04.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելին։
Դեսպան Անն Լույոն և պատգամավոր Անն-Լորանս Պետելը շնորհավորել են Անահիտ Մանասյանին նոր և պատասխանատու պաշտոնի անցնելու առթիվ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանի հաստատության կատարած հսկայածավալ աշխատանքների, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում մարդու իրավունքների տարաբնույթ խախտումների վերաբերյալ զեկույցների մշակման ու միջազգային գործընկերներին մշտապես հավաստի տեղեկատվության տրամադրման համար։
Տիկին Մանասյանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական մարտահրավերներին, ներկայացրել Պաշտպանի մանդատն ու գործունեության ուղղությունները։
Հատուկ անդրադարձ է կատարվել խոշտանգումների, անմարդկային ու նվաստատուցիչ վերաբերմունքի դեմ պայքարի ոլորտում Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը։
Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են ՀՀ սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության խնդիրներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում մարդու իրավունքների խախտումներին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների երաշխավորման և վերջիններիս վերադարձի ապահովման հրատապությանը, ինչպես նաև 44-օրյա մարտական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների կողմից բարձրացված հարցերին:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել վերոնշյալ խնդիրների հասցեագրման ուղղությամբ և խորացնել համագործակցությունը տարբեր ձևաչափերով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP