16:14 27.04.2023
Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ներդրմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկային ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկության ծառայություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ: Առաջարկվող լրացման և փոփոխության արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ծառայողի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու համար։ Նախագծերի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ջրային տարածքներում լողամիջոցների շահագործման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը և համապատասխան մշակույթի ձևավորմանը:
Ինչպես նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, օրինագծերի նպատակն է սահմանել անհրաժշետ նախադեպեր ջրային ստորաբաժանման ներդման համար: Այն կնպաստի նաև անվտանգ ու ապահով Սևանա լիճ ունենալու հարցի կարգավորմանը:
«Մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Մասնավորապես, նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության, հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, լողամիջոցը վարելուց ոչ սթափ վիճակում գտնված անձանց մեկուսացնելու, հրդահային անվտանգության կանոնների ստուգման և այլ դեպքերի վերաբերյալ»,– ասել է նախարարը։
Ըստ նախարարի՝ նշված կանոնները խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Բացի այս օրեսնդրական փոփոխություններից, հետագայում կարիք է լինելու վերանայել ենթաօրենսդրական դաշտը.
«Ջրային պարեկները ոստիկանության առջև դրված խնդիրների շրջանակներում բնականաբար արձանագրելու են նաև վարչական այլ իրավախախտումներ ու հանցագործություններին: Խոսքը հատկապես վերաբերում է Սևանա լճի ավազանում ձկնագողության դեպքերին»:
Վահե Ղազարյանը հավելել է նաև, որ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումը կգործի վաշտի կարգավիճակով՝ նախնական 95 հաստիքի միավորով, ներառյալ տեխնիկական անձնակազմը: Նշվել է նաև, որ արդեն մեկնարկել է ջրային պարեկների ծառայության համար դիմած դիմորդների լողալու և սուզվելու կարողությունների ստուգման գործընթացները։ Նախատեսվում է նաև պրակտիկա Սևանա լճի տարածքում։
Վարչապետը կարևորել է օրինագծերի ընդունումը և նշել.
«Այս աշնանն ամբողջ հանրապետությունում ավարտում ենք Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը: Մենք հընթացս նաև պիտի լուծենք Սևանա լճի հարցը: Այն, ըստ էության, հանրապետության միակ տարածքն էր, որտեղ Պարեկային ոստիկանությունը ծառայություն չէր իրականացնելու: Դրա համար մենք որոշեցինք նաև Ջրային պարեկային ոստիկանություն ստեղծել, որը նաև Փրկարար ծառայության հետ համատեղ աշխատանք կկազմակերպի, ինչը, կարծում եմ, ավելի արդյունավետ կդարձնի փրկարարական աշխատանքը»:
Անդրադառնալով ապօրինի ձկնորսության դեպքերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սևանի հետ կապված ավանդական պրոբլեմները դրա հետ են կապված:
«Մենք այստեղ էլ քայլ-քայլ գնում ենք ինստիտուցիոնալ լուծումների: Տեղյակ եք, որ արդեն երեք տարի է Սևանա լճում գործում է սիգի որսի համակարգ, որով փորձում ենք գործընթացն ամբողջությամբ բերել օրինական դաշտ: Պետք չէ խուսափել խոստովանել, որ դա մեզ այսօր 100 տոկոս չի հաջողվել, բայց նաև մեր կանխավարկածն այն չէր, որ հիմա այս դահլիճում մի որոշում կընդունենք և դրանից ամբողջ կյանքը կփոխվի: Փաստ է նաև, որ մենք այդ հարցը փորձում են լուծել երկխոսության մեջ լինելով մեր հայրենակիցների հետ, ովքեր այդ գործով են զբաղված՝ լսելով նրանց և փորձելով ապահովել օրինականությունը: Նաև պետք է արձանագրենք՝ Պարեկային ոստիկանության ջրային ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին»,-ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել ծառայության համար անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար:
«Այս հարցում մենք նաև միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունենք, որպեսզի մոտորանավակներ ձեռք բերենք հենց առափնյա ծառայության համար նախատեսված: Մենք խորհրդակցությունների մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ: Այս ընթացքում ձեռք կբերվի Ներքին գործերի նախարարության կողմից սկուտերներ, և Ջրային ոստիկանությունը, մինչև մոտորանավակների ձեռքբերումը, ծառայությունը կիրականացի սկուտերներով»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...