Նեպալում վթարված ինքնաթիռի ուղևորներից առնվազն 38-ը զոհվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+13.09 oC

Նեպալում վթարված ինքնաթիռի ուղևորներից առնվազն 38-ը զոհվել է

14:50 12.03.2018

Կատմանդուի միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարման հետևանքով կա 38 զոհ: BBC-ի փոխանցմամբ՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայից Նեպալ ուղևորվող ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Ինքնաթիռի ուղևորներից 30-ին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաթիռի «սև արկղը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Կատմանդուի միջազգային օդանավակայանից ոչ հեռու կործանվել էր Բանգլադեշի մասնավոր US-Bangla ավիաընկերության ինքնաթիռը: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը չէր կարողացել մտնել թռիչքուղի և ընկել էր օդանավակայանից ոչ հեռու գտնվող ֆուտբոլային դաշտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը

19:55 01.06.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:   ...

ՃՏՊ Իջևան քաղաքում․ կա տուժած

18:59 01.06.2024

ՃՏՊ Իջևան քաղաքում․ կա տուժած

Հունիսի 1-ին, ժամը 16:39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Ձորաղբյուր գյուղի ամառանոցների տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

18:40 01.06.2024

Ձորաղբյուր գյուղի ամառանոցների տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 1-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։30-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մանիշի ավտոմեքենան: ...

Փրկարարները ծառի կոտրված ճյուղը հեռացրել են  ավտոմեքենայի վրայից

18:23 01.06.2024

Փրկարարները ծառի կոտրված ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից

Հունիսի 1-ին, ժամը 15:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 120 շենքի դիմաց ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները […] ...

Չիլիի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել

16:41 01.06.2024

Չիլիի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիի հյուսիսում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական կենտրոնն իր կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 06.53-ին (Մոսկվայի ժամանակով 13.53-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տարապակա շրջանի Կոլլաուասի հանքավայրից 64 կմ հարավ-արևմուտք: Օջախը 89 կիլոմետր խորության վրա է եղել։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աշտարակ-Թալին ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

13:23 01.06.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աշտարակ-Թալին ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Հունիսի 1-ին՝ ժամը 06:18-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Տ., ծնված 1981 թ․) […] ...

BACK_TO_TOP