Արցախի ԱԺ-ն դրական եզրակացություն է տվել երկրի Սահմանադրության նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+21.09 oC

Արցախի ԱԺ-ն դրական եզրակացություն է տվել երկրի Սահմանադրության նախագծին

20:00 27.04.2023

Ապրիլի 27-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Նախքան նստաշրջանի և նիստի օրակարգերի հաստատումը՝ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»  օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արմեն Հակոբյանի առաջարկով օրենքի նախագիծը հանվել է նստաշրջանի և նիստի օրակարգերից:

Օրակարգի առաջին հարցը ԱՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին  տարեկան հաղորդումն էր, որը  ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազին փոխարինող Կարեն Գաբրիելյանը:

Օրակարգի  հաջորդ երկու հարցերը ԱՀ առաջին ատյանի դատարանի և ԱՀ վերաքննիչ դատարանի դատավորների թափուր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցերն էին: Այդ պաշտոններում Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Կարինե Գարոյի Բաբայանի և Մհեր Սլավիկի Ստեփանյանի թեկնածությունները: ԲԴԽ նախագահ Կարեն Սաղյանը  ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալները, շեշտադրել նրանց մասնագիտական որակները: Թեկնածուների ելույթները լսելուց հետո խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն կողմ է քվեարկել նրանց օգտին:

Այնուհետև խորհրդարանն անցել է օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը:

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանի հաղորդմամբ՝առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: Նախագիծն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը: 31 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ այն ընդունվել է որպես օրենք:

«Յոթերորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» ԱԺ 2020 թ. մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Առաջարկվում է ձևավորել 9 հոգանոց հաշվիչ հանձնախումբ: Խորհրդարանը 23 ձայնով կողմ է քվեարկել նախագծին:

Դավիթ Գալստյանը և Արթուր Մոսիյանը հայտնել են, որ հանձնախմբի ձևավորման համար Արցախի «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունների կողմից թեկնածուներ չեն առաջադրվի:

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին խորհրդարանի ղեկավարը շնորհավորել ու աշխատանքում հաջողություն է մաղթել նորանշանակ նախարարներին՝ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Հարցադրման համար հերթագրվել են  8 պատգամավոր, նրանց կողմից հնչեցվել են մեկ տասնյակից ավելի  հարցեր: Դրանք  ՀՀ վարչապետի  հայտարարությունների, ժամկետանց վարկերի, կառավարությանն ուղղված դիմումների պատասխանների ուշացման, բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերի, ալյընտրանքային էներգետիկ աղբյուրների, շրջափակման պայմաններում կտրոններով սննդամթերքի  որակի ու մատակարարման, միջհամայնքային երթուղիների կարգավորման վերաբերյալ էին:

Ընդմիջումից հետո քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որին հանձնաժողովականները տվել էին դրական եզրակացություն: 25 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

28 կողմ ձայնով խորհրդարանը հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հերթական նիստն ամփոփվել է պատգամավորներ Արամայիս Աղաբեկյանի և Դավիթ Իշխանյանի հայտարարություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP