19:39 28.04.2023
22 տարի անց Հասմիկ Մանուկյանը նորից մայրացել է։ Գյումրիի Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը։
Որդու լուսանկարները մշտապես տիկին Հասմիկի հետ են, կարոտը լուսանկարներից է կարողանում առնել։ Հերթով թերթում է ու հիշում դեռ երեք տարի առաջ կենսախինդ օրերի հետաքրքիր ակնթարթները։ Երեք տարի է ծնողների զրույցները բարձրաձայն թե մտովի, որդու լուսանկարների հետ են։ Պաշի բացակայության հետ անհաշտ ծնողները տանը մենակ էին, դատարկությունն էլ ավելի էր սրել հոգեբանական ու առողջական վիճակը, և նորից մայրանալու որոշումը դարձավ անբեկանելի։
«Շատ դժվար էր, մենք մենակ էինք՝ ես ու ամուսինս, շատ վատ վիճակի մեջ էինք երկուսս էլ։ Հարազատներս ասացին, որ դա ճիշտ որոշում է, ձեր կյանքը կփոխվի ու մենք գնացինք այդ քայլին»,-ասում է Հասմիկ Մանուկյանը։
Դժվարությունները հաղթահարելու կամքը զորեղ գտնվեց, 22 տարի անց տիկին Հասմիկը նորից մայրացավ։ Հղիության 9 ամիսների ընթացքում եղել է բժիշկների հսկողությամբ և մշտապես հոգատարությամբ շրջապատված։ Հերոսի քրոջն անվանակոչել են Էմմի։ Նա Մանուկյանների ընտանիքի երրորդ դուստրն է։
Հերոսի ուժեղ մայրը շրջապատված է հարազատներով, ուրախությունն ու տխրությունը միախառնվել են։ Դստեր ծնվելուց օրեր առաջ միայն մեկ անգամ երազում որդուն է տեսել։
«Մինչև հիմա երազիս չէի տեսել, նախքան էրեխի ծնվելը տեսա, որ էրեխեն ծնվավ ու առաջինը Պաշս գրկեց, բայց Պաշս փոքր էր։ Երազիս էդ եմ տեսել, թե դա ինչ կնշանակեր, չգիտեմ»,- հուզված պատմում է հերոսի մայրը։
Էմմիի ավագ քույրերը 29 և 27 տարեկան են, երկուսն էլ ունեն երկուական երեխաներ։ Չորս թոռնիկներից հետո իր դստեր ծնունդը ուրիշ զգացողություն ու սեր է ավելացնելու ընտանիքում։ Ավագ քույրերը մայրիկի կողքին են, նորածին քրոջ մեջ փորձում են նմանություններ գտնել։
Ավագ քույրը՝ Լարիսան, բնակվում է Ֆրանսիայում, առաջին ծանոթությունը փոքրիկի հետ տեսակապով էր, իսկ վաղն արդեն կլինի Գյումրիում։ Հիմա կարևորը իրենց մայրիկի առողջությունն է։
Փոքրիկ Էմմիի ծննդյան առիթով տիկին Հասմիկը շնորհավորանքներ ստանում է ոչ հարազատներից, բարեկամներից, նաև անծանոթ մարդկանցից, որոնք հպարտանում են Հասմիկի նման ուժեղ մայրերով, որոնք զոհված որդիներից հետո կրկին մայրացել են։
19-ամյա Պավելը դիրքի ավագն էր, նրա հրամանատարությամբ զինվորները անզիջում կռիվ էին տվել թշնամու դեմ։ Պավելը բեկորային վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց ,որտեղ էլ երեք օր անց ՝ հոկտեմբերի երկուսին, մահացել էր։ Նրա կյանքի շարունակությունը փոքրիկ Էմմին է ու դեռ լսելու է եղբոր մասին պատմությունները։
08:38 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասինԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...