22:57 28.04.2023
Այսօր մեկնարկել է Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը՝ երկրի սահմաններից դուրս: Ընտրություններն անցկացվում են նախագահ Էրդողանի սրտի կաթվածի մասին տարածվող տեղեկությունների ֆոնին: Մինչև ընտրությունները դեռ 18 օր կա: Ինչո՞ւ է արտերկրում քվեարկությունն այսքան վաղ սկսվել:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Ինչպես մի շարք երկրներում, Թուրքիայում ևս, երկրի սահմաններից դուրս քվեարկությունը տեղի է ունենում ընդհանուր ընտրություններից ավելի շուտ, բայց Թուրքիայի տարբերությունն այլ երկրներից նրանում է, որ Թուրքիան այն բացառիկ երկրներից է, ուր չափազանց մեծ են ընտրելու իրավունք ունեցող համերկրացիները, որոնք ապրում են երկրից դուրս:
Եթե Թուրքիայի սահմաններից դուրս մոտ 10 մլն թուրք է ապրում, ապա նրանցից մոտ 4 միլիոնը քվեարկելու իրավունք ունի և սովորաբար շատ ակտիվ մասնակցում է քվեարկությանը: Նրանց համար աշխարհի 75 երկրներում բացվել են 150 ընտրատեղամասեր: Այսինքն՝ Թուրքիայում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մոտ 6-7 %-ն ապրում է արտերկրում և փորձը ցույց է տալիս, որ սովորաբար նրանք քվեարկում են հօգուտ Էրդողանի: Այս անգամ հնարավոր է բոլորովին այլ պատկեր լինի՝ հաշվի առնելով տարածվող լուրերն այն մասին, որ Էրդողանը ծանր հիվանդ է:
Եթե երկրի ներսում ապրող քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների համար դեռ ժամանակ կա, դեռ կարող են կենդանի Էրդողանին ցույց տալ ընտրություններից 2-3 օր առաջ, ապա երկրի սահմաններից դուրս՝ այսօր և վաղը քվեարկող թուրքերի համար պատկերն այլ է. նրանց մոտ կա տպավորություն, որ Էրդողանը չի կարողանա ղեկավարել երկիրը: Դա է պատճառը, որ Թուրքիայի սահմաններից դուրս տեղի ունեցող այս քվեարկությունն այդքան կարևորվում է և կարող է վճռորոշ դեր խաղալ:
Երեկ Էրդողանը կարծես թե երևացել է, իսկ այսօր որևէ տեղ չի երևացել: Իսկ երեկ տարածած այդ տեսանյութն ու լուսանկարը միայն ամրապնդել է հիմքը տարբեր վարկածների այն մասին, որ իրականում դա ոչ թե հենց այդ օրն արված նյութեր էին, այլ նախապես արված և, ըստ էության՝ կեղծ նյութեր: Մասնավորապես՝ «Դոյչե Վելե» պարբերականի մեր գործընկերները հայտնաբերել են, որ այն տեսանյութը, որն այժմ տարածվում է, մոնտաժված է: Այնտեղ երևում է, որ այդ կադրերի համակցումն արհեստական է։ Առաջին պլանում երևում է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը ձեռքով ողջունում իր զրուցակցին՝ տեսակապի միջոցով, հաջորդ խոշոր պլանում Էրդողանն է ձեռքով ողջունում Պուտինին և երրորդ՝ ավելի խոշոր պլանում, երևում է, թե ինչպես է Պուտինը նայում մոնիտորի վրա, որտեղ արդեն Էրդողանը չկա: Այսինքն՝ դա կասկածների համար նոր հիմք է տվել:
Բացի դրանից, ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ, երևում է Էրդողանն իր աշխատասենյակում, որի լուսանկարը տարածվում է, րոպեներ անց նա արդեն բոլորովին այլ սրահում տեսակապի միջոցով ողջունում է Վլադիմիր Պուտինին: Այժմ Թուրքիայում ավելի ակտիվ են խոսում այն մասին, որ իրականում Էրդողանի մոտ ոչ թե ստամոքսի սովորական, պարզ խնդիր է, այլ՝ իսկապես ավելի բարդ խնդիր »,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:10 17.06.2025
Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնՀունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...
14:52 17.06.2025
Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբումՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերը» գլխավորելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, տեղեկացրել է, որ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է իր մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի մարզական կարիերայի վերջին ակումբն «Ինտերն» է, իտալական գրանդում նա խաղացել է 2021/22 մրցաշրջանում: 2023 թվականին Կոլարովը նշանակվել էր […] ...
14:41 17.06.2025
2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում մայիսին կազմել է 11․4 °C, որը նորմայից բարձր էր 1․4 °C-ով։ 2025 թվականի մայիսը յոթերորդ տաքն էր 1935-2025 թթ․ դիտարկումների շարքում։ Տեղումների ամսական քանակը՝ 74․1 մմ, նորմայից փոքր-ինչ ցածր էր՝ կազմելով նորմայի 93 %-ը։ Մայիսի 31-ին […] ...
14:30 17.06.2025
Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայությունՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Արարատի մարզային վարչության ծառայողների հետ: Հունիսի 13-ին՝ ժամը 12:45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը: Անցած տարվա հոկտեմբերից Արտաշատի բաժնի կողմից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...
14:22 17.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...