Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է

18:08 02.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի hատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու մի շարք դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում  պարզվել է, որ Կ.Ս-ն, 2010թ. փետրվարի 28-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը, Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի օժանդակությամբ անցել է պաշտոնեական լիազորությունները, կատարել է պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ՝  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:

Մասնավորապես, ՀՀ Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարը, նույն համայնքի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող ընդհանուր 0.03676 հա մակերեսով հողատարածքը եղբորն օտարելու նպատակով, ստորագրել, ապա իր կնիքով հաստատել և եղբորն է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քաղվածք, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ համայնքի տնտեսության գրքում իր եղբոր անվամբ գրանցվել է 004 հա տնամերձ հողամաս: Այնուհետև, համայնքի ղեկավարը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից,  նշված քաղվածքը, առանց համայնքի ավագանու որոշման, ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա նշված հողատարածքի նկատմամբ գրանցվել է եղբոր սեփականության իրավունքը։

Բացի այդ, Այնթապ համայնքի նախկին ղեկավարը համայնքում գտնվող, ՀՀ հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով օտարման ոչ ենթակա՝ տարբեր մակերեսներով հողամասերը, վրան առկա ինքնակամ կառույցներով իրեն և իր ծանոթներին ու մտերիմներին օտարելու նպատակով, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից,  ստորագրել է Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի կողմից կազմված որոշումներ՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ հողամասերը հանդիսանում են բնակավայրի հասարակական կառուցապատման, ինքնակամ կառույցի պահպանումը չի հակասում քաղաքաշինական նորմերին և համայնքի գլխավոր հատակագծի պահանջներին, ինքնակամ կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում: Նշված որոշումներով Կ.Ս.-ն հիշյալ հողամասերի վրա առկա ինքնակամ շինությունները ճանաչել է համայնքային սեփականություն և օրինական։ Ապա համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում ուղղակի վաճառքով դրանք վաճառել է: Հետագայում, որոշումները ներկայացվել են ՀՀ կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա հիշյալ հողամասերի, դրանց վրա առկա շինությունների նկատմամբ գրանցվել է համայնքի ղեկավարի կամ նրա մերձավորների սեփականության իրավունքը:

Քննությամբ պարզվել է նաև, որ Այնթապ համայնքի բնակիչը, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.058 հա մակերեսով բնակավայրերի տնամերձ գործառնական նշանակության հողամասը մետաղյա ցանցով ցանկապատելիս, դուրս է եկել Այնթապ համայնքի 13-րդ փողոցի 2 փակուղու վրա, որը հանդիսանում է համայնքային սեփականության բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամաս։ Այդ կապակցությամբ հիշյալ փողոցի բնակչուհին դիմումներ է հասցեագրել համայնքի ղեկավարին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել փողոցի փակուղում ապօրինի հողազավթումները կանխելու ուղղությամբ: Համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով համայնքային սեփականության հողամասի զավթման մասին, դիտավորությամբ չի ձեռնարկել միջոցներ հողազավթումը կասեցնելու ուղղությամբ, վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել հողազավթում կատարած անձի նկատմամբ:

Բացի այդ,  նպատակ ունենալով օրինականացնել համայնքի բնակչին պատկանող, Այնթապ համայնքի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի հասցեներից մեկում գտնվող՝ բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.1 հա մակերեսով  հողամասի վրա կառուցված անասնագոմը և տնտեսական պահեստը, ստորագրել է որոշում՝ դրանում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ նշված հողամասի վրա կառուցված անասնագոմը և տնտեսական պահեստը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չեն հակասում քաղաքաշինական նորմերին: Այնուհետև, առանց հողամասի նպատակային նշանակությունը փոխելու, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, օրինականացրել է վերոնշյալ հասցեում գտնվող արտադրական նշանակության անասնագոմը և տնտեսական պահեստը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Այնթապ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին (7 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին (8 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասին:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP