17:50 03.05.2023
Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ հայ փախստականների վերադարձի իրավունքը մինչև օրս իրացված չէ, թեև դա արձանագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ օրերս փախստականների իրավունքների բարձրաձայնմամբ զբաղվող ՀԿ-ների կողմից կազմակերպվել է համաժողով՝ «Ադբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները» խորագրով, որի արդյունքում ընդունվել է հռչակագիր, որով բարձաձայնվում են հարյուր հազարավոր հայ փախստականների իրավունքները: Դրանում ընդգծվել է փախստականների՝ կամավոր վերադարձի իրավունքը: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ՀՀ-ն մարդկանց ոտնահարված իրավունքների մասով պատրաստվո՞ւմ է որևէ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, որ այդ մարդկանց իրավունքները բարձաձայնվեն միջազգային ատյաններում:
Վարչապետն ասել է, որ այդ հռչակագրի բովանդակությանը ծանոթացել է, բարձրացրած հարցերի ճնշող մեծամասնությունը լեգիտիմ է:
«Մեր կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում նաև որոշակի լուրջ որոշումներ է կայացրել: 2019-ին մենք Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների բնակարանային ապահովման ծրագիր իրականացրեցինք: Բայց, որ ընդհանուր առմամբ կան ինստիտուցիոնալ խնդիրներ, ես համաձայն եմ»,-ասել է Փաշինյանը:
Նա առաջարկել է աշխատանքային քննարկմամբ մանրամասն քննարկել այդ հարցը, որպեսզի հասկանալի լինի, թե ակնկալիքները կառավարությունից ինչպիսին են:
«Այո, մենք գիտենք, որ այդ խնդիրը կա: Հայաստանում կան Բաքվի, Սումգայիթի ջարդերի հետևանքով փախստական դարձած, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած այլ գործողությունների հետևանքով փախստական դարձած մարդիկ, ԼՂ-ից և շրջակա տարածքներից փախստականների խնդիրը կա, որն արձանագրված է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Տեղյակ եմ, որ համաժողովում ներկայացված են եղել նաև նախիջևանահայության ներկայացուցիչները: Հարցը բավականին ծավալուն է, նաև լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի»,-ասել է վարչապետը:
Փաշինյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում արձանագրված է ԼՂ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո:
«Բայց մենք նաև տեսնում ենք, որ մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչև օրս իրացված չէ, որը թղթի վրա արձանագրված է: Ավելին՝ տեսնում ենք, որ հայաթափված որոշ գյուղեր Ադրբեջանի կողմից բնակեցվում են ադրբեջանցիներով: Ըստ էության, այդ տարածքների հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում, ինչը պետք է վերլուծվի»,-ասել է վարչապետը:
18:30 16.05.2025
Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրեն18:30 16.05.2025
Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրենԻտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ջորջո Ֆուռլանին համարում է, որ ակումբը տապալել է մրցաշրջանը: «Չի կարելի հերքել, որ մրցաշրջանը տապալված է: Չնայած նվաճել ենք Սուպերգավաթը, այնուամենայնիվ հեռու ենք այն նպատակներից, որոնք սահմանել էինք մրցաշրջանից առաջ: Կիսում ենք երկրպագուների հիասթափությունը: Լուրջ սխալներ ենք թույլ տվել: Հարկավոր է ուղղել դրանք, որպեսզի կրկին հայտնվենք այն դիրքում, որտեղ պարտավոր ենք […] ...
18:22 16.05.2025
«Ուսանողների և երիտասարդների օրվա» առթիվ նախագահի նստավայր են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներըՄայիսի 16-ին՝ «Ուսանողների և երիտասարդների օրվա» կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը հյուրընկալել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին: Նախագահի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ ուսանողները շրջայց են կատարել նախագահական նստավայրում: Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն Ակադեմիայի ուսանողներին բովանդակային մանրամասներ են ներկայացրել հայաստանյան պետական կառավարման համակարգում նախագահի ինստիտուտի դերի առանձնահատկությունների և գործառույթների վերաբերյալ, որին հաջորդել է զրույց-քննարկում […] ...
18:16 16.05.2025
Ստամբուլում կայացած բանակցություններից հետո Մեդինսկին հայտարարություն է արելՍտամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի մասնակցությամբ առաջին ուղիղ բանակցություններից հետո պատվիրակությունների ղեկավարները լրագրողներին որոշ մանրամասներ են հայտնել։ Ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը գոհ է ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքներից։ Նա նաև հայտարարել է հազարը հազարի դիմաց սկզբունքով գերիների լայնամասշտաբ փոխանակման մասին։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ […] ...
18:10 16.05.2025
Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր․ Պատրիս Էվրա«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան SDS փոդքասթի ընթացքում պատմել է իր նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի աշխատանքային մեթոդների մասին: «Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե քանի ֆուտբոլիստ է արտասվել նրա մեթոդների պատճառով, թե ինչպես էր նա զայրանում խաղացողների վրա, խաղակոշիկներ նետում նրանց ուղղությամբ: Բայց նա ու թիմի առաջատարները տանել չէին […] ...
18:05 16.05.2025
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկային: ԵՆԲ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը և հույս […] ...