Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.81 oC

Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինական է

13:00 16.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համարում է, որ իրենց քաղաքական ուժի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն օրինականության շրջանակներում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահից դատախազության կողմից պահանջվող բռնագանձման ենթակա գույքերի վերաբերյալ հարցին:

Օհանյանը շեշտեց՝ այն, ինչ տիրում է Հայաստանում և ինչպիսի գործընթացներ կան հակակոռուպցիոն ոլորտում, դատաիրավական ոլորտում, տեսանելի են բոլորի համար: Դրանց պատասխանատվության հարցը իրավապահ ոլորտի խնդիրներից է:

«Այդ հարցերին մեկ անգամ չէ, որ պարոն Քոչարյանը և նրա հարազատները պատասխանել են: Դատաիրավական գործընթացներն ընթանում են: Եթե այնտեղ ինչ–որ խախտումներ կան, դրանց շրջանակներում թող օրինական որոշումներ ընդունեն: Մեզանից ոչ ոք այդ պատասխանատվությունից չի խուսափում»,–ասաց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով հարցին, թե իր մոտ կասկած չի՞ հարցում Ռոբերտ Քոչարյանի գույքի օրինականության հարցը՝ Օհանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ նրանք գործել են օրինականության շրջանակներում և նրանց գործունեությունը, նաև ձեռքբերումներն օրինականության շրջանակներում են»:

Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոգեկան առողջության և հոգեբուժության խնդիրները՝ Հանրային խորհրդի օրակարգում

18:58 16.05.2025

Հոգեկան առողջության և հոգեբուժության խնդիրները՝ Հանրային խորհրդի օրակարգում

2025 թվականի մայիսի 16-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի առողջապահության հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստը (հանձնաժողովի նախագահ՝ Հայկուհի Մինասյան)։ Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը, Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, հանրային առողջության ոլորտի ներկայացուցիչներ։ Քննարկվել է մասնավորապես անչափահասների հոգեկան առողջության խնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ հոգեբանների մասնագիտական որակավորման, մարզերում համապատասխան մասնագետների […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

18:52 16.05.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ ...

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր

18:47 16.05.2025

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր

Ծանրամարտում կգործեն նոր քաշային կարգեր։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) առաջարկել է նոր քաշային կարգերը, որոնք հաստատման կներկայացվեն մայիսի 23-26-ը՝ Սաուդյան Արաբիայում նախատեսված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովում: Տղամարդիկ աշխարհի և աշխարհամասերի առաջնություններում կմրցեն 60, 65, 71, 79, 88, 98, 110 և +110 կգ, իսկ կանայք` 48, 53, 58, 63, 69, 77, 86 և +86 կգ քաշային […] ...

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

18:42 16.05.2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ

Մայիսի 16-ին Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դյուսեի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուքի հետ։ Դեսպան Խաչատրյանի և քաղաքապետ Դյուսեի հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Լիոնի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, այս ուղղությամբ առկա ընթացիկ ծրագրերին։ Հայաստանի դեսպանը կարևորել է Լիոնի քաղաքապետի և […] ...

Քաղաքաշինական նորմերում ճկուն մոտեցում է նախատեսվել տնամերձ հողամասում կառուցապատում իրականացնելու դեպքում

18:36 16.05.2025

Քաղաքաշինական նորմերում ճկուն մոտեցում է նախատեսվել տնամերձ հողամասում կառուցապատում իրականացնելու դեպքում

Քաղաքացիների առաջարկները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն առավել ճկուն մոտեցում է նախատեսել տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում՝ փոփոխություն կատարելով ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։ Մասնավորապես՝ հանվել է տնամերձ հողամասերում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար սահմանված 20%+20% հարաբերակցությունը պահելու պահանջը։ Քաղաքացիները կարող են ընտրել՝ ինչպես տնօրինել կառուցապատման համար […] ...

Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրեն

18:30 16.05.2025

Ակումբը տապալել է մրցաշրջանը․ «Միլանի» գործադիր տնօրեն

Իտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ջորջո Ֆուռլանին համարում է, որ ակումբը տապալել է մրցաշրջանը: «Չի կարելի հերքել, որ մրցաշրջանը տապալված է: Չնայած նվաճել ենք Սուպերգավաթը, այնուամենայնիվ հեռու ենք այն նպատակներից, որոնք սահմանել էինք մրցաշրջանից առաջ: Կիսում ենք երկրպագուների հիասթափությունը: Լուրջ սխալներ ենք թույլ տվել: Հարկավոր է ուղղել դրանք, որպեսզի կրկին հայտնվենք այն դիրքում, որտեղ պարտավոր ենք […] ...

BACK_TO_TOP