Անհետ կորած ու սև թղթից հետո տուն դարձած մարտիկների պատմությունները՝ ժառանգների հիշողություններում․ Գյումրիում նշվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Անհետ կորած ու սև թղթից հետո տուն դարձած մարտիկների պատմությունները՝ ժառանգների հիշողություններում․ Գյումրիում նշվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը

18:09 09.05.2023

Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակին բացված Գյումրիի «Մայր Հայաստան»  հուշահամալիրը հավերժացնում է  Հայրենական մեծ պատերազմին մասնակցած շիրակցի մարտիկների հիշատակը։ Ամեն տարի մարդկանց բազմությունը հուշահամալիր է գալիս հարգանքի տուրք մատուցելու հաղթանակի համար կյանք տված հայորդիների հիշատակի, անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու համար։

Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանն այս տարի էլ պատերազմի վետերանները ներկա չէին, մի քանիսն են այսօր ապրում մեր կողքին, բայց ի վիճակի չեն   տեղաշարժվելու։ Այսօր զինվորականներից ու քաղաքացիներից շատերը հուշահամալիր էին եկել թոռնիկների ու երեխաների հետ։ Սա նոր սերնդին պատմության հետ առնչվելու պատգամն ունի։

«Պապս 1941 թվականին մեկնել է  Խորհրդային Կարմիր բանակ, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1943 թվականի հունվարի  մեկին տացել ենք վերջին  նամակը և անհայտ կորել է, շատ երկարատև փնտրտուքներ եմ կատարել, բայց մինչև այսօր ապարդյուն, տեղեկություններ չկան»,- պատմում է փոխգնդապետ Հակոբ  Հովհաննիսյանը։

Փոխգնդապետ Հակոբ Հովհաննիսյանն ամեն տարի առավոտ շուտ հուշահամալիր է գալիս պապի լուսանկարով, ում անունն էլ պատվով կրում է։ Կարմիր բանակում կռվող պապը  եղել է կապի վաշտի հրամանատարը, վերջին մարտերից հետո   ռազմաճակատից այլևս լուր չեն ստացել, պապը մինչ օրս համարվում է անհետ կորած։

«Իրանց զվոդը վերջին մարտը մղել է Մոզդոկում, դաժան մարտեր են  եղել, ֆաշիստական Գերմանիան դեսանտ է իջեցրել, երևի ամբողջ ռոտին  ոչնչացրել են։ Ես ցուցակները ունեմ իմ մոտ՝ ով կենդանի է մնացել, իրենցից ոչ մի տեղեկություն չկա»,-նշում է Հակոբ Հովհաննիսյանը։

Հակոբ Հովհաննիսյանը 30 տարի ծառայել է Խորհրդային բանակում  ու ՌԴ Զինված ուժերում։ Այժմ էլ շարունակում է իր ծառայությունը։ Իր պապի նամակները նաև ընթերցել է իր զինվորների համար։

«Պապիս նամակները հայերենից թարգմանել եմ տվել ռուսերեն ու կարդում էի մեր զինվորների համար, քար լռությամբ լսում էին։ Պապիս հիշատակը բարձր պահելու համար էլ ես ընտրեցի զինվորականի մասնագիտությունը։ Հայրենական մեծ պատերազմը բայց մեր ընտանիքի համար դեռ ավարտված չէ, քանի պապիս գերեզմանը չենք գտել։ Գոնե  գտնեինք, մի բուռ հող  բերեինք տատիս գերեզմանին լցնեինք, որ հոգին հանգստանար»,- ասում է փոխգնդապետը։

13 տարեկան Նազանին դասընկերների հետ Մայր Հայաստան հուշահամալիր էր եկել իր հայրիկի պապի շքանշանները կրծքին։ Հայրենական մեծ պատերազմում կռված պապի մասին պատմությունները նրան են հասել։

«Էս մի մեդալը Լենինի 100-ամյակին է նվիրված, էս մեկը խիզախության համար են տվել, իսկ հաջորդը  Հաղթանակի 30- ամյակի առիթով է ստացել։ Հայրիկիս պապիկի շքանշաններն են, ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ինչքան գիտեմ՝կողքը մին է գմփացել, 2 օր մնացել է հողի տակ, մտածել են զոհվել է, ու սև թուղթ է եկել ընտանիքին, բայց հետո ինքը տուն է եկել»,- մեծերից լսած պատմությունները ShantNews.am-ի թղթակցին է ներկայացրել 13-ամյա Նազանին։

Հայրենական մեծ պատերազմում 300 հազար հայ է զոհվել։ 107 հայորդիներ  արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը Խորհրդային բազմազգ ժողովուրդների   անմնացորդ նվիրումի արդյունքն էր և կմնա պատմության կարևոր էջերից մեկը։

«Մայր Հայաստան» հուշահամալիրի խորհրդանշական «Անմար կրակ»-ի մոտ  ծաղիկներ խոնարհելուց և հարգանքի տուրք մատուցելուց հետո միջոցառումը եզրափակվեց հայկական և ռուսական զինված ուժերի ստորաբաժանումների քայլերթով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP