17:53 13.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած խուլիգանության, աշակերտների նկատմամբ կատարված բռնությունների մի շարք էական հանգամանքներ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից զեկուցագիր, ինչպես նաև քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ 2023թ․ մայիսի 11-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, մի քանի անձանց կողմից Երևան քաղաքում գործող հանրակրթական ուսումնական հստատությունում մանկավարժների և աշակերտների հետ վիճաբանության, վերջիններիցս երկուսին հարվածելու և վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։
Բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ այդ ուսհաստատությունից նշված օրն իրենց մոտ տեղափոխված երկու անչափահասներից մեկն ստացել է քթի կոտրվածք, մյուսը՝ կզակի ու լեզվի վնասվածք:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձևավորվել է քննչական խումբ:
Վնասվածք ստացած անչափահասները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նույն օրը ձերբակալվել է մեկ անձ։
Կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս, քննությամբ դեռևս չպարզված 4 անձանց հետ, խմբի կազմում, 2023թ․մայիսի 11-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, մուտք է գործել նշված ուսհաստատություն։ Չհարգելով հասարակությանը, արհամարհելով օրենքների և բարոյական նորմերի պահանջները՝ նույն դպրոցի աշակերտների կողմից մինչ այդ որդուն վիրավորելու չնչին առիթով նա սկսել է վիճաբանել աշակերտների և ուսուցիչների հետ։ Այդ ընթացքում նույն խուլիգանական մղումներով վերջինս բռունցքով հարվածներ է հասցրել երկու աշակերտների՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները, հնչեցրել հայհոյանքներ։ Այդ գործողությունների արդյունքում տևականորեն խաթարվել է դպրոցի բնականոն գործունեությունը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 12-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 9-րդ կետերով (խուլիգանական դրդումներով անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։
Նրան ներկայացվել է մեղադրանք, վերջինս ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Կատարվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...
13:57 25.05.2025
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաՄայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...
13:25 25.05.2025
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...
11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...