Ամուր և երջանիկ ընտանիքն է յուրաքանչյուր երկրի հաջողակ ապագայի ու կայուն զարգացման գրավականը․ Նարեկ Մկրտչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Ամուր և երջանիկ ընտանիքն է յուրաքանչյուր երկրի հաջողակ ապագայի ու կայուն զարգացման գրավականը․ Նարեկ Մկրտչյան

13:24 15.05.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։

Ամուր և երջանիկ ընտանիքն է յուրաքանչյուր երկրի հաջողակ ապագայի ու կայուն զարգացման գրավականը, և սա լավագույս գիտակցելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, ծնելիության խրախուսման, ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակի ընդլայնման ուղղությամբ։

Այս տեսլականի իրագործման համար է, որ մշակում ենք Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության ծրագիրը, որն ուղղված է ընտանիքների բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծմանը, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության ապահովմանը։

Ծնելիության խրախուսման նպատակով՝ պետության կողմից կարևորվում է մայրերի առողջության պահպանման բարելավմանն ուղղված ծառայությունների ներդնումը, վերջիններիս համար կրթական և աշխատանքային ճկուն հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև երեխայի նպատակային պլանավորմանն աջակցող խթանների ներդնումը։

Այս նպատակները միս ու արյուն են ստանում մեր կողմից իրականացվող միջոցառումների միջոցով․ այդ համատեքստում՝ Կառավարությունը երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը խրախուսելու համար վերջին տարիներին շարունակական ծրագրեր է իրականացնում, որոնք արդեն իսկ ունեն շոշափելի արդյունքներ։ Եթե համեմատենք 2018 և 2022 թթ․ ցուցանիշները, կտեսնենք, որ 5 տարիների ընթացքում ծնված երեխաների ընդհանուր թվի մեջ երրորդ և հաջորդ երեխաների թիվն աճել է ավելի քան 40 %-ով։

Այս օրը նաև մեր հայրերի ու մայրերի, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների օրն է, որոնց ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերությունը ևս առաջնահերթություն է, և դա ապահովելու համար նախատեսում ենք կայուն աշխատանքներ տանել՝ խթանելու նրանց ներգրավումը պետության սոցիալ-տնտեսական կյանքում ու առավել արդյունավետ օգտագործել նրանց ներուժը։

Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ մեր հայրենակիցներին մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն և ամենայն բարիք»,-նշված է Մկրտչյանի ուղերձում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

10:00 25.05.2025

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

BACK_TO_TOP