Մեկնարկում է ռազմավարական նշանակության Ուրցաձոր-Մարտունի ավտոճանապարհի կառուցման նախագծային փաստաթղթերի պատրաստման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+24.09 oC

Մեկնարկում է ռազմավարական նշանակության Ուրցաձոր-Մարտունի ավտոճանապարհի կառուցման նախագծային փաստաթղթերի պատրաստման գործընթացը

19:45 16.05.2023

Մեկնարկում է Հայաստանի տնտեսության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ուրցաձոր-Մարտունի ավտոճանապարհի կառուցման նախագծային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

2023 թ.-ի մայիսի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով հայտարարվել է մրցույթ՝ ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրից դեպի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք տանող ավտոճանապարհի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման նպատակով: Ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը կազմում է 122 միլիոն դրամ:

Մեկնարկվող նախագիծը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Գեղարքունիքի և Արարատի մարզերի տնտեսությունների համար: Կառուցվող ավտոճանապարհի շահագործման դեպքում Արարատյան դաշտավայրն ամենակարճ ճանապարհով կապվելու է Սևանա լճի ավազանին՝ գործող ճանապարհը կրճատելով մոտ 120կմ-ով և նպաստելու է երկու մարզերի գյուղատնտեսության, առևտրի, տուրիզմի, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացմանը:

Մրցույթի հրավերի փաթեթները կբացվեն 2023 թ.-ի մայիսի 26-ին, ժամը 11:00-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

15:10 17.06.2025

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

Հունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...

SHANTNEWS

15:00 17.06.2025

SHANTNEWS

Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում

14:52 17.06.2025

Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերը» գլխավորելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, տեղեկացրել է, որ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է իր մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի մարզական կարիերայի վերջին ակումբն «Ինտերն» է, իտալական գրանդում նա խաղացել է 2021/22 մրցաշրջանում: 2023 թվականին Կոլարովը նշանակվել էր […] ...

2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

14:41 17.06.2025

2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում մայիսին կազմել է 11․4 °C, որը նորմայից բարձր էր 1․4 °C-ով։ 2025 թվականի մայիսը յոթերորդ տաքն էր 1935-2025 թթ․ դիտարկումների շարքում։ Տեղումների ամսական քանակը՝ 74․1 մմ, նորմայից փոքր-ինչ ցածր էր՝ կազմելով նորմայի 93 %-ը։ Մայիսի 31-ին […] ...

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայություն

14:30 17.06.2025

Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Արարատի մարզային վարչության ծառայողների հետ: Հունիսի 13-ին՝ ժամը 12:45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը: Անցած տարվա հոկտեմբերից Արտաշատի բաժնի կողմից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

14:22 17.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...

BACK_TO_TOP