Դատարան է ուղարկվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երկու անդամների վերաբերյալ վարույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Դատարան է ուղարկվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երկու անդամների վերաբերյալ վարույթը

20:12 16.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Գորիս» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի դրսևորման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, հանդիսանալով, այսպես կոչված, «զոն նայող», և քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:

Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, նրանց շարքերում, այսպես կոչված, «կարգուկանոն» պահելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող տարբեր անձանց, ինչպես նաև մասնավոր հարցերին առնչվող վեճերը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար, տվել է կոնկրետ հրահանգներ և հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով, այսպես կոչված, «օբշակի» միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները, արգելված տեխնիկական միջոցների, մասնավորապես՝ բջջային հեռախոսների՝ ապօրինի քրեակատարողական հիմնարկ ներկրելու եղանակները, դրանց բաշխումը, դրանք շահագործող անձանց ցանկը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձին քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով այդ անձի վերաբերյալ տեղեկություններ պարզելու, համապատասխան վերաբերմունքի արժանացնելու համար անձանց տվել հանձնարարություններ։

Բացի այդ, վերջինս հրահանգել է չհամագործակցել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ՝ զգուշացնելով որևէ կալանավորի կամ դատապարտյալի կողմից աշխատակիցներին տեղեկություն հայտնելու դեպքում «պատժել», քրեակատարողական հիմնարկ նոր տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների բացատրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ տվել է առաջադրանքներ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, դատապարտյալի խնդրանքով, ստանձնել և լուծում է տվել քրեակատարողական հիմնարկի մի շարք դատապարտյալների միջև տարաձայնության պատճառով առաջացած մասնավոր վեճը:

Իրենց հերթին, տարբեր անձինք, ստանալով վերոհիշյալ անձի հրահանգներն ու հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Քննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ դատապարտյալը ՔԿ հիմնարկում պահվող մեկ այլ դատապարտյալից տեղեկություն է ստացել և նրա հետ քննարկել վերջինիս ազգականի վերաբերյալ դատական գործով ամբաստանյալ, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մ․Փ․-ի դեմ ցուցմունք տված, նույն հիմնարկ տեղափոխված և այդ պահին խցում գտնվող անձի չընդունված վարքագծի վերաբերյալ և վերջինիս քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով նրա խցակիցներին տվել հրահանգներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա դատապարտյալին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերին։ Եվս երկու դատապարտյալի մեղադրանք է նրկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին:

Քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

10:14 25.05.2025

Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

10:00 25.05.2025

Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Մայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

BACK_TO_TOP