Որպես խափանման միջոց կիրառված 3 մլն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Որպես խափանման միջոց կիրառված 3 մլն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը

18:25 17.05.2023

2020 թվականին Ար. Մ.-ն, զբաղեցնելով ՊԵԿ «Հյուսիսային մաքսատուն» վարչության «Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչի պաշտոնը, իր հերթափոխի տեսուչ Ա. Մ.-ի և նույն հերթափոխի պետ Դ. Հ.-ի հետ, մաքսային ստուգման չի ենթարկել մաքսակետ մուտք գործած բեռնատարը և չի արձանագրել 22 մլն 272 հազար 895 դրամ արժեքով չհայտարարգրված ապրանքների առկայությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված, մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան ուղարկված քրեական գործով (վարույթով) պարզվել է, որ «Բավրայի» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար. Մ.-ն, տեղյակ լինելով, որ 2020 թվականի հունվարի 25-ին տուրիստական կազմակերպության համասեփականատեր Ե. Ք.-ն հերթափոխի տեսուչ Ա. Մ.-ին առաջարկել է 1 մլն 723 հազար 932 դրամին համարժեք 3600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց բաց թողնել Վրաստանից տեղափոխվող 4540 կիլոգրամ ուղեբեռը, ընդունել է առաջարկը: Այնուհետև, հերթափոխի տեսուչ Ա. Մ.-ն Երևանում մաս-մաս ստացել է կաշառքի գումարից 1500 ԱՄՆ դոլարին համարժեք 717 հազար դրամը և 478 հազար դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը:

«Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար. Մ.-ին, հերթափոխի տեսուչ Ա. Մ.-ին և հերթափոխի պետ Դ. Հ.-ին 2020 թվականի սեպտեմբերի 15-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):

«Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 3 մլն դրամ գրավը: Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ար.Մ.-ն կատարել է նոր հանցանքներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) (կաշառքի միջնորդություն), որի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատարան:

Վերոգրյալի հիման վրա՝ դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 23-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 3 մլն դրամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին:

2023 թվականի հունվարի 25-ին դատարանի որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է:

Նշված դատական ակտի դեմ պաշտպանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 27-ին որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մերժելու մասին՝ անփոփոխ թողնելով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

15:16 12.07.2025

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...

SHANTNEWS

15:00 12.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

14:46 12.07.2025

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

14:30 12.07.2025

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

14:14 12.07.2025

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

14:00 12.07.2025

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ […] ...

BACK_TO_TOP