95,2 մլն եվրո Կապսի ջրամբարի, ևս 5 մլրդ դրամ՝ Նոր Ջրաձոր գյուղի կառուցման համար․ ծրագրի մեկնարկը տրված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

95,2 մլն եվրո Կապսի ջրամբարի, ևս 5 մլրդ դրամ՝ Նոր Ջրաձոր գյուղի կառուցման համար․ ծրագրի մեկնարկը տրված է

18:52 18.05.2023

Ամասիայի վարչական տարածքում Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել էր  դեռ 1985 թվականին, նախատեսվում էր կառուցել 90 մլն մետր խորանարդ ծավալով ջրամբար, ինչը կապահովեր Շիրակի մարզի 30 հազար հեկտար հողատարածքների ոռոգումը: Պատվարի կառուցումը անավարտ մնաց  88-ի երկրաշարժի պատճառով, իսկ 1993 թվականից շինարարությունն ամբողջությամբ դադարեցվեց:

Երեսուն տարի անց վերսկսվում է ռազմավարական նշանակության ջրամբարի անավարտ շինարարությունը: Ախուրյանի կիրճի մի քանի անգամ փոքրացված մակետի վրա  ճարտարապետը ցույց է տալիս ջրամբարի ընդհանուր տեսքը, հարակից կառույցների տեղակայումն ու դրանց գործարկման մեխանիզմները:

«Շատ հետաքրքիր կառուցվածք ունի էս ջրամբարը․ առկա է երկու թունել։ Առաջինը կունենա 498 մետր, իսկ երկրորդը ՝ 529 մետր երկարություն։ Մեկը ծառայելու է հատակային ջրթողի համար, իսկ մյուսը ոռոգման թունելն է, որտեղից ջուրը մղվելու է դեպի  Ախուրյանի կիրճ»,- ջրամբարի կառուցվածքը ներկայացնում է  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։

Ջրամբարի պատվարի բարձրությունը հասնելու է 53 մետրի, գործարկումից հետո  կփոխվի նաև Գյումրի-Ամասիա ճանապարհի ուղղությունը: Դեպի արոտավայրեր, խոտհարքներ ու  հին գյուղ՝ Ջրաձոր, հասնելու համար ևս  այլընտրանքային ճանապարհ կկառուցվի, մայրուղին կանցնի հենց պատվարի վրայով:

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել  25 մլն մետր խորանարդ տարողության ջրամբար, շինարարության ընթացքում կօգտագործվեն  գոյություն ունեցող պատվարի մի մասն ու կցակառույցները: Կապսի ջրամբարի տարածքում տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ իրականացվել են դեռևս 2015 թվականից: Կուտակվող ջրային պաշարներով հնարավոր կլինի ոռոգելի  դարձնել մինչ այժմ անջրդի համարվող հազարավոր հեկտար հողատարածքներ:

«Առաջին փուլից հետո ոռոգելի հողատարածքները կլինեն 17 հազար հեկտար, նոր հողատարածքներ ևս կդառնան ոռոգելի՝ 2000 հեկտար, որոնք ներկայումս մեխանիկական ոռոգման եղանակով են  ոռոգում, անցում կկատարվի ինքնահոս եղանակի»,- նշում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Ջրամբարի կառուցումը կարևորվում է նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված  ջրային ռեսուրսների կրճատման ֆոնին պաշարների կուտակման ու ավելի արդյունավետ կառավարման տեսանկյունից: Երկրորդ փուլով նախատեսվում է ջրամբարի ծավալները հասցնել մինչև 60 մլն մետր խորանարդի, այս դեպքում կխնայվի  նաև  ոռոգման նպատակով ծախսվող էլեկտրաէներգիան:

Ջրամբարի բուն շինարարությունը կսկսվի մոտ մեկ ամսից, երբ տարածք կտեղափոխվի շինտեխնիկան ու կկառուցվի ժամանակավոր կեցավայր: Շինարարությունն իրականացնելու է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ գրուպ» ընկերությունը, որը ջրամբարների կառուցման մեծ փորձ ունի: Աշխատանքներում կընդգրկվեն նաև հայկական կապալառու ընկերություններ։

Կապսի ջրամբարի կառուցմանը զուգահեռ հաջորդ տարվանից կսկսվեն նաև Նոր Ջրաձոր գյուղի  հիմնադրման աշխատանքները: Տեղափոխվող գյուղը կկառուցվի 11.6 հեկտար տարածքում, հատակագիծն ու նախագիծն արդեն պատրաստ են:

«84 տնտեսություն է նախատեսված, հեռանկարի համար մի քանի ռեզերվային տարածքներ կան, որոնք կարող են գյուղի զարգացումը ապահովել։ Սկզբում 76 տուն է լինելու, նախագծում ներկայացված են 86-ը։ Յուրահատուկ կառուցման  ճարտարապետական լուծումների շնորհիվ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի  բնակակմակերեսները ընդլայնել, հարկայնությունը բարձրացնել»,- նշում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր  Տիգրան Բարսեղյանը։

Նոր գյուղում անասնագոմեր չեն կառուցվի: Ըստ նախագծի, դրանք կլինեն գյուղից մոտ 300 մ հեռավորության վրա, որտեղ նախատեսվում է կառուցել ընդհանուր արտադրական տարածք: Ջրաձորցիներին առանձին անասնագոմեր ունենալու փոխարեն առաջարկում են ստեղծել կոոպերատիվ:

 

Նոր Ջրաձորի  առանձնատների վերջնական նախագծման ու եղած բնակտարածքների հետ համադրությունների փուլը կմեկնարկի մայիսի 20-ից: Կհստակեցվեն նաև փոխհատուցման չափն ու տարբերակները: Նոր գյուղի կառուցման ընդհանուր արժեքը մոտ 5 միլիարդ դրամ է։ Բնակավայրի կառուցման շինարարական մրցույթ կհայտարարվի այս տարվա երրորդ եռամսյակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:38 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP