19:55 18.05.2023
Մհեր Մկրտչյան 44 և Իսահակյան 9 շենքերի ընդհանուր բակում մասնակի փլուզվել է մոտ 40 տարի առաջ կառուցված ստորգետնյա ավտոտնակների ծածկաշերտը։ Ստորգետնյա ավտոտնակները մինչև երկրաշարժը թաղամասում եղած 9-հարկանի բնակելիների ապրողներին է պատկանել։
Շենքերը փլուզվել են, ավտոտնակների սեփականատերերից շատերը չկան, և փաստացի անշարժ գույքը մնացել է առանց տնօրինման, ըստ նշանակության չի օգտագործվում ավելի քան 30 տարի։ Այն ընդամենը երեխաների համար որպես ազատ տարածք դարձել էր խաղահրապարակ, իսկ բնակիչների համար գորգ լվանալու կամ բուրդ չորացնելու հարմար տեղ։
Տարիներով անօգտագործելի մնալու, այլ ազդեցությունների հետևանքով ավտոտնակների բետոնյա կառուցատարրերը քայքայվել են, ծածկի ծանրությունն իրենց վրա կրող ամրանային հենասյուները՝ խոնավությունից խարխլվել: Ստորգետնյա այս կառույցների վտանգավորության աստիճանը տարեցտարի մեծացել է, ավտոտնակների արտաքին ծածկի փլուզումը տեղի է ունեցել գարնանային անձրևներից հետո։ Հիմա տեղում մեծ խորության փոսեր են բացվել:
«Անձրևներից հետո է էղել, գիշերը ժամը երկուսն էր, գոռոցը եկավ՝ չմտածեցինք, որ ըսպես բան կեղնի։ Առավոտ ելա, էրեխեն վազելով էկավ, ըսեց՝ տատ հայաթը բլել է ու տեսանք, որ մեծ փոսեր էին բացվել»,-պատմում է բնակիչներից Սոնա Չաքմիշյանը։
Փլուզման պատճառը, բնակիչների ասելով՝ միայն տեղումները չեն, մարդկային գործոնն ավելի մեծ դեր է ունեցել։ Ավտոտնակների դարպասները թալանել-տարել են, ամրության համար կարևոր նշանակության հատվածներում ապամոնտաժումներ են արել, իսկ վտանգավոր հետևանքները շարունակվում են։
Ծնողները երեխաներին արգելել են բակում խաղալ, վտանգավոր է նաև տարածքին անծանոթ անցորդների համար: Փլուզումից հետո բնակիչները խնդիրը ներկայացրել են քաղաքապետարան, ահազանգել են փրկարար ծառայություն, իսկ գործն ավարտվել է տարածքը սահմանազատելով։
«Փլուզումը տեղի է ունեցել մարտ ամսին, քաղաքապետարանից եկել են, ուսումնասիրել ու լենտեր են անցկացրել ու դրանից հետո ոչ մի արձագանք չի եղել։ Մենք էլ հույս ունեինք, որ դիմացը ամառ է, մինչև ամառ գոնե հարցը կլուծվի, որ հարթեցում կիրականացնեն ու տարածքը անվտանգ կլինի թե՛ երեխաների և թե՛ մեզ համար»,- ասում է թաղի բնակիչներից Տաթև Մովսիսյանը։
«Առաջնային խնդիրը հիմա կայանում է նրանում, թե էս ապամոնտաժման աշխատանքները ե՞րբ է մեկնարկելու և ի՞նչ միջոցներով։ Հիմա էս ցանցապատման աշխատանքները կկատարվեն, իսկ հետագայում մաքրման աշխատանքներ տեղի կունենան, ուղղակի ժամկետներ չեմ կարող հիմա նշել»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետի ԺՊ Արտավազդ Ոսկանյանը։
08:38 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...