18:46 18.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, Ոստիկանության Թումանյանի բաժնի դիմաց գտնվող ավտոգազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչը նկատել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Վերջիններս, մոտենալով երիտասարդներին, հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, սակայն երիտասարդներից մեկը, ով հանդիսանում է Լոռու մարզի Աքորի գյուղի 25-ամյա բնակիչ, հրաժարվել է կատարել պահանջը, ինչի կապակցությամբ վերջիններս իրավաչափորեն փորձել են ձերբակալել ու ոստիկանության Թումանյանի բաժին տեղափոխել նրան:
Ի պատասխան՝ երիտասարդը, ով, քննության տվյալներով, գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում, ձեռքով հարվածել է պարեկներից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, և վնասել վերջինիս համազգեստին ամրացված ծառայողական տեսախցիկը:
Այնուհետև, ձեռբակալվելուց և ոստիկանության Թումանյանի բաժին տեղափոխվելուց հետո, իրեն վատ զգալու պատրվակով խնդրելով ձեռքերն ազատել ձեռնաշղթաներից և օգտվելով ոստիկանության ծառոյողների կողմից իր խնդրանքը կատարելու հանգամանքից՝ երիտասարդը բռնություն է գործադրել նրանց նկատմամբ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել երկու կրտսեր պարեկների մարմնի տարբեր մասերին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Մեկ այլ դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունունում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2022թ․ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 27-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ ոստիկանության՝ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնին և այն կայանել ոստիկանության բաժնի մուտքի դիմաց՝ երթևեկելի մասի «դեղին հոծ գիծ» ճանապարհային արգելող գծանշման ազդման գոտում: Այնուհետև երիտասարդը դուրս է եկել ավտոմեքենայից և մոտեցել ոստիկանության բաժնի մուտքի ճաղավանդակե դռանը, որտեղ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, ով ընդգրկված է եղել բաժնի օպերատիվ խմբի կազմում, երիտասարդին տեղեկացրել է կատարած վարչական իրավախախտման վերաբերյալ և առաջարկել ավտոմեքենան տեղափոխել ու կայանել մեկ այլ վայրում: Ի պատասխան՝ երիտասարդը հրաժարվել է կատարել իր ոստիկանի կողմից ներկայացված օրինական պահանջը և, ձեռքը մտցնելով ոստիկանության բաժնի մուտքի դռան ճաղավանդակից ներս, հարվածել է նրա գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ՝ այդ կերպ տեսուչի նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելով:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է գրավ և բացակայելու արգելք:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հարկ են համարում կրկին զգուշացնել, որ ՀՀ քննչական կոմիտեն հետևողական է լինելու պարեկային ծառայության աշխատակիցների օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցավոր վարքագծի բոլոր դեպքերն անաչառ քննությամբ բացահայտելու, իսկ նման վարքագիծ դրսևորած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նկատի ունենալով նաև հանրապետությունում ներդրված՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կայացման, ընդհանուր առմամբ հասարակական կարգի պաշտպանության կարևորությունը։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...