Այն մասին, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+27.09 oC

Այն մասին, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ

13:34 13.03.2018

Այսօր Երևանի մամուլի ակումբներից երկուսում քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե ում պետք է վստահել ՀՀ վարչապետի պաշտոնը: ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանն այն կարծիքին է, որ գործող վարչապետը, ապես ասած, առաջին նախընտրելի թեկնածուն չէ այս հարցում:

«Չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանի ուժը լիարժեքորեն չի օգտագործվելու կառավարությունում, ընդհակառակը, կարծում եմ, որ այն բնագավառները, որոնց ինքը շատ լավ է տիրապետում, կմնան իր կառավարման ներքո: Հենց այդ ճանապարհով է հնարավոր երկրի բոլոր խնդիրներն առավել արդյունավետ լուծել»,- ասել է Մինասյանը՝ հավելելով, որ երկրի առջև կա անվտանգության և Արցախի խնդիր, որտեղ փորձ ունենալու համար Կարեն Կարապետյանին ժամանակ է պետք:  

«Պետք է ընտրել այնպիսի կառավարություն և վարչապետ, որ այս երկու կարևորագույն խնդիրները, անկախ ամեն ինչից, առավել արդյունավետ կարողանա լուծել: Կարծում եմ, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի այո երկրի խնդիրներին ամբողջությամբ տիրապետող, հատկապես անվտանգության և Արցախի խնդիրներին: Այս իմաստով ալտերնատիվ չեմ տեսնում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականը:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հարկ է համարել շեշտել, որ խոսքը, առաջին հերթին, ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար ընտրելու մասին է:

«Սրանով ուզում եմ փակել այդ խոսակցությունը: Բոլոր նրանք, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել էայդ պաշտոնում, պարտավոր են հիմնավորել սկզբից, թե որքանով է համապատասխանում հենց գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնին և ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը զիջի այդ պաշտոնը, որովհետև փորձառությունը, լայնախոհությունը, ճկունությունը բանակցությունների և անվտանգության երաշխիքն ինքն ապացուցել է փորձով: Իմ  ընտրությունը միանշանակ է՝ այս հարցում Սերժ Սարսգանն առավել ընդունելի թեկնածուն է եղած քաղաքական ներկապնակից», – հավելել է Մանասերյանը: 

Իսկ ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասել է, որ որևէ մեկի համար կասկած չի առաջացնում, այն հարցը, որ Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացում անհամեմատ ավելի փորձառու է, քան որևէ մեկը, այդ թվում՝ Կարեն Կարապետյանը:  Եվ, հաշվի առնելով Արցախի հակամարտության այս փուլում խիստ կարևոր դերակատարումը, կարծում է, որ այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող:

Հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը նույնն անել չի կարող, Հարությունյանն այսպիսի պատասխան է տվել.

«Գիտեք,  միգուցե և կարող է, բայց միգուցե և չստացվի, չէ՞, հիմա ի՞նչ եք կարծում, կարելի՞ է էքսպերիմենտներ անել: Խոսքը սրա մասին է, զարգացման այս փուլում վստահել-չվստահելու մասին չէ խոսքը, այլ, թե ում կարելի է, որ մարդը փորձառություն ունի, ընդ որում, ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ անգամ: Ունի միջազգային ատյաններում լուրջ ճանաչում, վստահելի գործընկերոջ համբավ, համարում: Սրանք կարևոր գործոններ են»:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

BACK_TO_TOP