20:12 23.05.2023
Մանրամասն կսահմանվեն ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքին առնչվող հարաբերությունները: Նախաձեռնության նպատակն է առավել ճշգրիտ, մանրամասն եւ բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանել ՀՀ-ում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մայիսի 23-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:
Նախարարի խոսքով Հայաստանում բույսերի նոր սորտերի բուծողների իրավունքների պահպանությունը պատշաճ չի իրականացվում եւ արտադրական նպատակներով առանց բուծողի թույլտվության բազմացվում են այլ երկրներից ներմուծված սորտեր: Արդյունքում, վստահության բացակայությամբ պայմանավորված՝ մեր երկրում բուսաբուծության ոլորտի տնտեսավարողների համար մեծ պահանջարկ ունեցող մրցունակ սորտերի ձեռքբերումը հասանելի չի լինում, սելեկցիոն գործունեությունը գրավիչ չէ: Նշվել է, որ սերմնարտադրությամբ եւ տնկարանային արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ընկերությունների համար խոչընդոտներ են ստեղծվում ՀՀ-ում արտադրություն հիմնելու հարցում:
Ըստ զեկուցողի՝ նախաձեռնության ընդունումը կնպաստի վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով ապահովել հստակ սահմանված իրավական կարգավորումներ: «Նախաձեռնությամբ այլ երկրների բուծողների իրավունքների պահպանության երաշխիքի առկայությունը հնարավորություն կտա օտարերկրյա բուծողների կողմից ստեղծված մրցունակ սորտերը ներդնել հանրապետությունում՝ բարձրացնելով արտադրողականությունը»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ բույսերի նոր սորտերի իրավական պահպանության շնորհիվ Հայաստանում բուծողի գիտական-սելեկցիոն գործունեությունը կդառնա շահութաբեր, եւ նոր հնարավորություններ կստեղծվեն սելեկցիայի եւ սերմնաբուծության զարգացման համար:
Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով կարգավորումներն ընդունելուց հետո պետք է իրականացվի համապատասխան վարչարարություն, այլապես դրանք գործնականում դառնում են անիմաստ:
18:55 24.05.2025
Բելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգերի շարունակական մատակարարմանըԲելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգի շարունակական մատակարարմանը հանրապետություն այս տարի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սպառազինության հարցերով պաշտպանության նախարարի տեղակալ – Բելառուսի զինված ուժերի սպառազինության պետ Անդրեյ Ֆեդինը։ «Եվ սպասվում է Սու-30ՍՄ-2 ինքնաթիռների ժամանումը։ Եվ Մի-35Մ ուղղաթիռների ժամանումը, և Տոր-Մ2 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների շարունակությունը»։ Եվ որոշ այլ տեսակի զենքեր, որոնք անհրաժեշտ են զինված ուժերին տրված […] ...
18:44 24.05.2025
ՄԱԿ-ը նպատակ ունի Կիպրոսի գագաթնաժողովին մոտենալ կոնկրետ արդյունքներովՄիավորված Ազգերի Կազմակերպությունը նպատակ ունի Կիպրոսում միջհամայնքային վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կոնկրետ արդյունքների հասնել՝ կղզու խնդիրը լուծելու նպատակով հուլիսին նախատեսված գագաթնաժողովից առաջ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցերով անձնական դեսպանորդ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Մարիա Անխելա Հոլգին Կուելյարը՝ մայիսի 24-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո։ «Ես […] ...
18:33 24.05.2025
Սի Ծինփինը շնորհավորել է Վրաստանի նախագահին Անկախության օրվա կապակցությամբՉինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին՝ հանրապետության առաջիկա Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Չինաստանը և Վրաստանը զարգացրել են բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Մենք լավ գործընկերներ ենք։ Վերջին տարիներին վրաց-չինական հարաբերությունները առաջընթաց են ապրել, քաղաքական կապերը խորացել են, իսկ ռազմավարական համագործակցությունը՝ […] ...
18:24 24.05.2025
Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբԿորեայի Հանրապետության կառավարությունը մտահոգված է Չինաստանի որոշմամբ՝ արգելելու նավերի անցումը Դեղին ծովի այն տարածքով, որտեղ հատվում են երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները։ Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։ Մայիսի 21-ին Newsweek ամսագիրը հաղորդեց, որ Չինաստանի նավագնացության անվտանգության գործակալության տարածաշրջանային գրասենյակը, առանց պատճառաբանության, մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև […] ...
18:12 24.05.2025
Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմաններըԳերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...