14:12 24.08.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ խոսել է վարչապետի՝ իրեն տրված հանձնարարականների և դրանցից հետո իր հասցեին սպասվող գնահատականների մասին:
«Սիրելիներս
Իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել և/կամ նախապատրաստական աշխատանքներ տանել և/կամ ուսումնասիրություն անել հետևյալ ուղղություններով․
– Սահմանադրական բարեփոխումներ,
– Ընտրական օրենսդրության բարեփոխումներ,
– Անցումային արդարադատություն։
Այնպես որ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում սպասեք ինձ, իմ «վատ կերպարը բացահայտող», իմ «դիմակը պատռող» հրապարակումների որոշ «անկախ» ԶԼՄ-ների և ֆեյսբուքյան «չեզոք վերլուծաբանների» կողմից։ Սա մասամբ կիրականացվի «Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը» աշուն-ձմեռ 2018 ակցիայի շրջանակներում (խնդրում եմ նկատել, որ խոսում եմ նպատակաուղղված հակաքարոզչության, պիտակավորման և վարկաբեկման մասին, այլ ոչ թե քննադատության մասին, որի տեղիքն իհարկե կարող ենք տալ)։
Անկեղծ ասած, էդ տեսակ «սևացումն» արդեն էական չի, թեև խոստովանեմ՝ սկզբում անակնկալ էր և տխրեցնող։ Էականը՝ շարունակելու եմ մնալ մեր հռչակած արժեքների նվիրյալը, շարունակելու եմ ահռելի պատասխանատվության զգացումով և անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզոր, ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման համար։ Հավատացած եմ՝ որպես հանրույթ, որպես պետություն հաջողելու ենք։ Հաստատ հաջողելու ենք։
Սիրում եմ ձեզ։ Շատ»,- գրել է նա:
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...