Ինչպես Ալեքպոլը ապաստան դարձավ հազարավոր որբերի և ինչպես որբանոցները փոխեցին քաղաքի դիմագիծը․ արխիվային նյութերի և վավերագրերի ներկայացում գիտաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Ինչպես Ալեքպոլը ապաստան դարձավ հազարավոր որբերի և ինչպես որբանոցները փոխեցին քաղաքի դիմագիծը․ արխիվային նյութերի և վավերագրերի ներկայացում գիտաժողովում

21:02 26.05.2023

Հայ գաղթականների հոսքը Արևելյան Հայաստան սկսվել էր դեռևս 1829-30-ական թվականներից: Էջմիածնից ու Երևանից բացի գաղթականներին ընդունում էին նաև Ալեքսանդրապոլում: Ըստ արխիվային տվյալների, այդ ժամանակաշրջանում հենց Ալեքպոլն էր դարձել երկրում ամենամեծ գաղթաքաղաքը, որտեղ ապաստան էին գտել մոտ 35 հազար գաղթականներ:

Առաջին աշխարհամարտի տարիներին ևս դեպի Արևելյան Հայաստան գաղթեց 300 հազար մարդ, նրանցից շուրջ 95 հազարը եկավ Ալեքպոլ: Գաղթականները տեղակայվում էին Կազաչի պոստի, Պոլիգոնների՝ նախկին զորանոցների շենքերում, ինչպես նաև հարևան գյուղական բնակավայրերում, որտեղ կեցությունը գաղթականների համար դարձավ ավելի նպաստավոր:

«Անհրաժեշտ էր  արագ տեղավորել որբերին, սնունդով ապահովել։ Մեծ  դերակատարություն ունեցավ այստեղ մեր գավառի բնակչությունը։ Երկայնաբազուկը զեկույցներ ունի, որտեղ ասվում է, որ 189 գյուղ կա Ալեքպոլի գավառում, և չկար որևէ գյուղ, որտեղ գաղթական չլիներ, բոլոր  գյուղերը վերցրել էին գաղթականներին»,- նշում է ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը։

Որբանոցներից բացի գաղթականներն ապրում էին նաև փողոցներում, քաղաքի որոշ հատվածներում ձևավորվեցին նաև վրանային ճամբարներ: Առաջնային նպատակը մեկն էր՝ որբացած մանուկներին, ինչպես նաև ողջ մնացած մեծահասակներին փրկել սովից ու ստանձնել դժոխքի միջով անցած մարդկանց խնամակալությունը: Այս հարցում գաղթականներին օգնեցին միջազգային մի քանի բարեսիրական կազմակերպություններ, որոնք Հայաստան սնունդ էին հասցնում մեծ դժվարությամբ:

Որբաքաղաք դարձած Ալեքպոլում կյանքը փոխվեց, այդ ժամանակաշրջանում ամենակարևոր խնդիրներից մեկն էլ համաճարակների կանխումն էր: Որբանոցներում հետևում էին կարգ ու կանոնին, այստեղ խնամվում էին ոչ միայն երկկողմանի որբերը, այլ նաև սոցիալական որբերը, որոնց ծնողները երեխաներին պահելու և կերակրելու հնարավորություն չունեին: Գթության քաղաք Ալեքսանդրապոլի դիմագիծն այս ընթացքուն էապես փոխվեց, որտեղ կարևոր դերակատարում ունեցան գաղթական որբերը:

«Գաղթականությունը նպաստեց քաղաքի դիմագծի փոփոխությանը։ 1918 թվականի ապրիլի Ալեքպոլն ու 1918 թվականի դեկտեմբերի Ալեքպոլը  տարբեր քաղաքներ էին։ Ապրիլին քաղաքն ուներ 52 հազար բնակիչ, դեկտեմբերին 45 հազար, բայց այդ 45 հազարի մեջ ընդամենը 30-40 տոկոսն էր նախկին ալեքսանդրապոլցի, որովհետև մի մասը կոտորվեց, մի մասը փախավ և չվերադարձավ, իսկ նրանց լքված բնակարանները զբաղեցրեցին նոր գաղթականները»,- պատմում է Արմեն Հայրապետյանը։

Հետագայում, Լենինականում 1925 թվականին որբանոցների հիմքի վրա է ձևավորվել նաև մանկավարժական ուսումնարանը, որի առաջին ուսանողները եղել են հենց որբանոցներում ապրող սաները: Սնունդով ու հագուստով ապահովելուց բացի, որբանոցներում մեծ կարևորություն են տվել նաև կրթությանն ու դաստիարակությանը: Այս գործում իր մեծ ներդրումն է ունեցել Վահան Չերազը, ով տեղափոխվելով Ալեքպոլ, իրեն նվիրում է որբերին խնամելու և կրթելու կարևոր գործին:

«Վահան Չերազը առաջին անգամ ոտք է դնում Հայաստան և Ալեքպոլ, սիրում է Ալեքպոլը, նվիրվում է Ալեքպոլին և մասնավորապես հայ որբերին, և, չնայած բոլոր դժվարություններին ու զրկանքներին, նա մնում է մինչև վերջ հավատարիմ  իր սկզբունքներին, և դա փոխադարձ էր։ Նա նրանց ամենօրյա խնամքի մասին էր մտածում, նրանց քաղաքակրթության  բոլոր հարցերով էր հետաքրքրվում։ Դրա մասին են վկայում այն բոլոր նամակները, որոնք ուղղված են եղել իր ընկերներին ու բարերարներին»,- փաստավավերագրեր  է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարդոյանը։

Չերազը համոզված էր, որ որբանոցներում ապրող մանուկներից շատերը կարող են դառնալ լավ մասնագետներ ու երկրի համար պիտանի մարդիկ: Նրա մտածում էր նաև այն որբերի  բարեկեցության մասին, որոնք դուրս էին գալիս որբատներից: Ցանկանում էր կառուցել որբերի համար առանձին ավան, որը անվանակոչվելու էր «Արիաշեն», իսկ ավանի կառուցման գործում պետք է ներգրավված լինեին միայն ու միայն որբանոցներում ապրողները: Որբերը դարձել էին Չերազի հարազատներն ու բարեկամները:

Որբատանն է իր մանկությունն անցկացրել նաև հայ մեծանուն քնարերգու Հովհաննես Շիրազը, ով հետագայում իր գրվածքների ու ստեղծագործությունների միջոցով, միայն իրեն հատուկ բառաֆոնդով ներկայացրեց այն դառն ու դժվարին օրերի նկարագիրը, որում ապրել են որբատներում շատ ու շատ մանուկներ:

Շիրազի քնարերգության ամեն մի տողում որբաքաղաքի վերածված Ալեքպոլի պատմությունն է, դառնության հետ զուգորդված մանկության օրերի երջանիկ   թվացող նկարագիրը: Ալեքպոլն այդպես էլ համաշխարհային պատմության մեջ մնաց որպես աշխարհի  «ամենամեծ որբաքաղաք» բնորոշմամբ, այստեղ շատերի կյանքը փրկվեց, շատերն էլ որբատներում իրար գտան ու միավորվեցին: Գուցե հենց այդ ժամանակներից էլ ձևավորվեց այսօրվա գյումրեցու հյուրընկալության ու մարդասիրության բնութագիրը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:38 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP