17:03 24.08.2018
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնում այս տարվա մարտի 25-ին բռնկված հրդեհը սկսվել է լուսադիոդային լամպի բռնկումից, ինչը տեղի է ունեցել լամպի վրա տանիքից հալոցքաջրերի կաթոցների հետևանքով: Պաշտպանիչ սարքը, որը պետք է ավտոմատ անջատեր լամպը, չի գործել, քանի որ եղել է անսարք վիճակում: Այսպիսին են փորձագիտական հետազոտությունների արդյունքները:
Հետաքննությունը բավական բարդ է եղել, երկար ժամանակ մասնագետները չեն կարողացել հստակ որոշել հրդեհի պատճառը և միայն վեց ամիս անց այրված նյութերի հսկայական քանակի ուսումնասիրությունից հետո պարզել են իրականությունը: Ընթացքում պարզվել են նաև մի շարք շինարարական և էլեկտրամոնտաժի թերացումներ, որոնք թեև կապ չունեն հրդեհի հետ, բայց վկայում են անփույթ կառուցապատման և շինարարության ընթացքում յուրացումների հավանականության մասին:
Հիշեցնեք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնում այս տարվա մարտի 25-ին բռնկված հրդեհին զոհ գնաց 60 մարդ՝ մեծ մասը երեխաներ: Զոհերի թվով այս հրդեհը ՌԴ-ում խոշորագույններից էր վերջին 100 տարում: Հրդեհից հետո կատարված հենց առաջին ուսումնասիրությունները պարզեցին, որ կենտրոնում չի աշխատել հրդեհային ազդարարման ավտոմատ համակարգը, իսկ անվտանգության աշխատակիցը չի միացրել նաև ազդարարման համակարգը, որը պետք է մարդկանց տեղեկացներ վտանգի մասին:
Այս գործով ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ կառույցի սեփականատերերն ու կառավարիչը: «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնը ապամոնտաժվել է ամբողջությամբ: Այստեղ կկառուցվի հրդեհի զոհերի հուշահամալիր:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...