23:51 27.05.2023
Just Stop Oil բնապահպանական շարժման անդամները խափանել են ռեգբիի Անգլիայի առաջնության եզրափակիչ հանդիպումը, գրում է Daily Mail թերթը։
Հրապարակման մեջ ասվում է, որ եզրափակիչ խաղը կայացել է Սարասենսների և Սեյլ Շարկսերի միջև Լոնդոնի մերձակայքում գտնվող Թվիկենհեմ մարզադաշտում։ Խաղի ընթացքում առաջին խաղակեսի միջնամասում երկու ակտիվիստներ վազել են խաղադաշտ և նարնջի փոշի ցողել, որն արդեն օգտագործել էին այլ գործողություններում։
Օրինախախտներին անվտանգության աշխատակիցները դուրս են բերել խաղադաշտից, հանդիպումը շարունակվել է։ Ակտիվիստները փորձում են կասեցնել Մեծ Բրիտանիայում հանքարդյունաբերության նոր լիցենզիաների տրամադրումը։
Ավելի վաղ Լոնդոնի ոստիկանությունը հաշվարկել էր կորուստները Just Stop Oil-ի ակտիվիստների դեմ պայքարում. շարժման ակտիվացումից ի վեր իրավապահները 5,5 միլիոն ֆունտ են ծախսել բնապահպան ակտիվիստներին դիմակայելու համար:
17:11 18.06.2025
Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը17:00 18.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայրՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...
16:50 18.06.2025
Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […] ...
16:39 18.06.2025
«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում արգենտինական «Բոկա Խունիորսը» մրցել է պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Արգենտինական թիմը 2-0 հաշվով առջևում էր, բայց Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ դարձած Անխել Դի Մարիան ու Նիկոլաս Օտամենդին իրենց գոլերով փրկել են լիսաբոնցիներին: Խաղի ընթացքում 3 կարմիր քարտ է գրանցվել: Արգենտինական թիմից հեռացվել են […] ...
16:30 18.06.2025
Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...
16:20 18.06.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու այս համատեքստում ԱՄՀ-ի հետ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Մտքեր են […] ...
16:10 18.06.2025
ՆԳ նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականըՀունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։ 2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային […] ...