16:57 30.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է սլովենացի գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանի հետ առանձնազրույցից եւ ՀՀ ԱԺ հուշամատյանում գրառում կատարելուց հետո սլովենացի հյուրերը մասնակցել են ընդլայնված կազմով հանդիպմանը:
Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում՝ բարձր գնահատելով երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ կապերը:
Կողմերն ուրախությամբ փաստել են հունիսի 1-ին Քիշնեւում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբի հանդիպման մասին:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է Սլովենիայի հետ գործակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում:
ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել 2022 թվականի հոկտեմբերին Սլովենիայի Հանրապետությունում արցախցի մի խումբ երեխաների՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրին մասնակցելու համար: Ուրշկա Զուպանչիչը տեղեկացրել է, որ Սլովենիայի կառավարությունն այդ ծրագիրը եւս երկու տարով երկարաձգել է:
Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր:
«Մենք ողջունում ենք Սլովենիայի խորհրդարանի ընդունած հրատապ բանաձեւը «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքների», ինչպես նաեւ սկզբունքային դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Սլովենացի գործընկերը, լսելով հետպատերազմյան իրավիճակին վերաբերող մանրամասները, նշել է, որ իրենց երկրում հետեւում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի տարածքում առաջացած իրադրությանը եւ ծանոթ են Լաչինի միջանցքի ճգնաժամին: Նրա խոսքով սլովենացիների համար խաղաղությունը կարեւոր եւ կենսական արժեք է, իսկ ադրբեջանական ագրեսիան մտահոգիչ ու դատապարտելի է, ինչը խանգարում է կառուցողական երկխոսությանը: Նա նշել է, որ Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է 2023 թվականի փետրվարի 20-ին Եվրոպական միության նոր դիտորդական առաքելության տեղակայմանը` նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանը եւ խաղաղությանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Բաքվի` օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը եւ անիրավ գործողություններն անթույլատրելի են, եւ Հայաստանը բարձրաձայնում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին ու ակնկալում միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:
Ընդլայնված կազմով հանդիպումից հետո սլովենացի գործընկերները ՀՀ ԱԺ նախագահի եւ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ուղեկցությամբ շրջել են ՀՀ ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում, որտեղ հանդիպել են Սլովենիայի կառավարության ծրագրով իրենց երկիր մեկնած երեխաներին:
ՀՀ ԱԺ նախագահը հորդորել է երեխաներին լավ սովորել եւ հետեւել աշխարհում կատարվող իրադարձություններին` կյանքն առավել ճիշտ պատկերացնելու համար: Ուրշկա Զուպանչիչը խորհուրդ է տվել երեխաներին լինել սրտաբաց, հյուրասեր եւ սիրել մարդկանց` առանց խտրականության:
Երեխաների հետ հանդիպմանը հաջորդել է խորհրդանշական ծառատունկն ԱԺ բակում:
Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն ամփոփվել է մամուլի համար հայտարարությամբ:
Սլովենիայի ԱԺ նախագահին ընդունելու են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
19:21 12.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներիՀուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...
19:10 12.07.2025
ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր ԼեյենըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...
18:57 12.07.2025
Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխաԳազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...
18:45 12.07.2025
Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնինՆիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...
18:33 12.07.2025
Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալԻրանի միջուկային օբյեկտների մոտ ռադիոակտիվ նյութերի տարածման և Իսրայելի հետ իրանա-իսրայելական հակամարտության վերջերս ավարտված բաց փուլից մնացած զինամթերքի պայթյունի վտանգը «լուրջ» է, ինչը Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության փոփոխության պատճառներից մեկն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք […] ...
18:22 12.07.2025
Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանինՂազախստանը որոշել է մոտ ապագայում Աստանայում ընդունել Աֆղանստանի դեսպանին՝ միաժամանակ բարձրացնելով Քաբուլում իր դիվանագիտական առաքելության մակարդակը մինչև դեսպան, շաբաթ օրը հաղորդել է Ariana լրատվական պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Զիա Ահմադի հայտարարությանը։ Դիվանագետի խոսքով՝ «այս որոշումը Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է իր աֆղան գործընկերոջը և այն դիտվում է որպես […] ...