17:59 13.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին պաշտոնանկ անելու որոշումը պայմանավորված է նրանով, որ նախքան Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսելը Թրամփը ցանկանում է աշխատանքային նոր խումբ ստեղծել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան հատուկ ներկայացուցչին: Հայտարարության տարածումից հետո ԱՄՆ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անձամբ է ներկայացրել այս հարցում իր դիրքորոշումը:
«Ես Մայք Պոմպեոյի հետ որոշ ժամանակ աշխատել եմ և գիտեմ նրա ներուժն ու ինտելեկտուալ կարողությունները: Մենք միշտ նույն հայացքներն ենք ունեցել և մեր հարաբերությունները շատ լավ են եղել: Ահա, այսպիսի մարդ է ինձ պետք պետքարտուղարի պաշտոնում: Ռեքս Թիլերսոնին հաջողություն եմ մաղթում: Ջինային ևս ես շատ լավ եմ ճանաչում, մենք աշխատել ենք միասին: Նա կլինի առաջին կինը, որը կղեկավարի ԿՀՎ-ն: Անցած տարվա ընթացքում ես բավականին շատ մարդկանց ճանաչեցի: Ես իսկապես մտածում եմ, որ մենք ունենալու ենք այլ անձնակազմ, այնպիսին, ինչպիսին ես ուզում եմ: Կարծում եմ, որ Պոմպեոն, իսկապես, հրաշալի պետքարտուղար կլինի Միացյալ Նահանգների համար. ես ամբողջությամբ վստահում եմ նրան: Ինչ վերաբերում է Թիլերսոնին, ապա ես շատ եմ գնահատում նրա ծառայությունը և հաջողություն եմ մաղթում նրան: Նա լավ մարդ է »,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռեքս Թիլերսոնին ազատել է ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնից:
17:46 15.08.2025
Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
17:38 15.08.2025
Իրանի նավթի փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային […] ...
17:30 15.08.2025
Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-իցՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Բելգիական «Անդերլեխտի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մոլդովական թիմը տանը 1-1 հաշիվն է գրանցել: Սերոբյանը պահեստայինների կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել: «Շերիֆը» Բելգիայում պարտվել էր 0-3 հաշվով: ...
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...
17:03 15.08.2025
Պուտինը խելացի տղա է. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է: Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...
16:53 15.08.2025
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ումՄարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...