Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+25.09 oC

Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին

21:50 14.08.2025

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ծնունդով գյումրեցի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի փոխչեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, մարզասրահներում Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող, սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Շիրակի մարզպետը ողջունել է անվանի հեռացատկորդին, շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը միջազգային հարթակներում բարձր պաhելու համար․

«Ուրախ եմ ձեզ տեսնել հարազատ քաղաքում՝ լի էներգիայով և նոր նախաձեռնություներ կյանքի կոչելու պատրաստակամությամբ։ Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը, նաև իմ ջանքերով, ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխան աթլետիկայի վազքուղի, ինչն էլ հնարավորություն կտա մեր մարզի երիտասարդներին առավել լավ արդյունքներ գրանցել և մրցաշարեր անցկացնել մեր մարզում։ Վստահեցնում եմ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը և անձամբ ես, իրավասությունների շրջանակներում, պատրաստ ենք համագործակցության»։

Ռոբերտ Էմմիյանը երախտագիտությունն է հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար, նշել, որ ոգևորիչ է գտնվել հայրենի քաղաքում և ամենուրեք տեսնել դրական տեղաշարժ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2027 թվականին Հյաստանում Ֆրանկոֆոնյան 10-րդ մարզական խաղերի նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ Նշենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված են նաև աթլետիկական մարզաձևերը։

Ռոբերտ Էմմիյանն իր անվան միջազգային մրցաշարի գավաթը հանձնել է Դավիթ Առուշանյանին՝ ակնկալիքով, որ հաջորդ տարի մրցաշարն անցկացվելու է Գյումրիում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոնարուման պայմանագիր է համաձայնեցնում անգլիական ակումբի հետ

23:13 14.08.2025

Դոնարուման պայմանագիր է համաձայնեցնում անգլիական ակումբի հետ

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Մանչեսթեր Սիթիի» հետ: Իտալացին կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ ու անգլիական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիացած է Դոնարումայի որակներով ու նրան համարում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը: «Մանչեսթեր Սիթին» շարունակում է բանակցել ՊՍԺ-ի հետ իտալացու տրանսֆերի վերաբերյալ, բայց կողմերը […] ...

Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին

22:59 14.08.2025

Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը, տնօրենի խորհրդական Խաչատուր Մկրտչյանը հետեւել են Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 19կմ հատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին։ Այստեղ արդեն մեկնարկել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Տեղում տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։   ...

Սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»

22:47 14.08.2025

Սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երեխաները ոչ միայն հնարավորություն ունեցան խաղալ և խնամել կենտրոնում ապրող շներին, այլև սովորեցին կենդանիների հետ շփման կանոնները։ Դուք ևս կարող եք միանալ […] ...

Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

22:36 14.08.2025

Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 63.8 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 414 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ ...

Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին

22:24 14.08.2025

Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին, նաև Գյումրիում օգոստոսի 23-ին սպասվող բողոքի ակցիային, որը նախաձեռնել է «Հանուն հանրապետության» կուսակցությունը և, ըստ նախնական տեղեկությունների, իրականացվելու է այն ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մեհրաբյանը նշել է, որ լինելու է խաղաղ ակցիա և իշխանություններն այդ մասին տեղեկացված են։ […] ...

ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներին

22:12 14.08.2025

ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներին

ՄԱԿ-ը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը և կհետևի բանակցությունների արդյունքներին, որոնց հիմնական թեման, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը, օրակարգում […] ...

BACK_TO_TOP