ՀՀ-ն Ադրբեջանից որևէ տարածքային պահանջ չունի, ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ ՀՀ-ից տարածքային պահանջ չունի. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՀՀ-ն Ադրբեջանից որևէ տարածքային պահանջ չունի, ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ ՀՀ-ից տարածքային պահանջ չունի. Արարատ Միրզոյան

17:32 05.06.2023

ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է 8 մլրդ 875 մլն դրամի չափով դրամաշնորհ, որից նպատակային է եղել 2 մլրդ 980 մլն դրամը, ոչ նպատակային՝ 5 մլրդ 895 մլն դրամը: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, փոխանցում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 5-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:

Ծախսերի մասին խոսելիս Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հաշվետու տարում արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի գծով կատարված ծախսերն առանց համաֆինանսավորման կազմել են 57 մլրդ դրամ, ԵՄ-ից ստացված միջոցների հաշվին կատարված ծախսերը՝ վարկերի հաշվին՝ 10 մլրդ դրամ, դրամաշնորհների հաշվին՝ 2 մլրդ 568 մլն դրամ:

«Պակասուրդի ֆինանսավորման համար բյուջետային աջակցության վարկ ենք ստացել Ֆրանսիական զարգացման գործակալությունից՝ 41,6 մլրդ դրամի չափով, նպատակային վարկերի մասով՝ 16,6 մլրդ դրամ ֆինանսավորում է իրականացվել»,- ասել է նախարարն ու նշել, որ արտաքին միջոցների հաշվին 2 մլրդ 281 մլն դրամի ենթավարկեր են տրվել:

«Վերջին տարիներին ՀՀ համար ստեղծված լրջագույն մարտահրավերներն ու միջազգային, տարածաշրջանային զարգացումները շարունակել են էական ազդեցություն ունենալ մեր առաջնահերթությունների վրա: ՀՀ ու ԵՄ միջեւ համագործակցության դրական օրակարգի հետագա խորացման ու ընդլայնման հետ մեկտեղ շարունակվել են քննարկումները ՀՀ-ԵՄ փոխգործակցության օրակարգի այնպիսի առաջնային հարցերի շուրջ, ինչպիսիք են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերացումը, ՀՀ արեւելյան սահմաններին ստեղծված լարվածության նվազումն ու իրավիճակի հետագա սրացման կանխումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ԼՂ հիմնախնդիրը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը»,- ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների դինամիկային:

«2022 թվականին ԵՄ-ՀՀ հարաբերությունները զգալիորեն խորացել են: Դա պայմանավորված է նաեւ ՀՀ ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու ԵՄ ջանքերով»,- նշել է նախարարը:

Արարատ Միրզոյանը խորհրդարանականներին հայտնել է, որ 2022 թվականին կայացել է վարչապետի՝ 3 այց Բրյուսել, որոնց շրջանակներում կայացել են վարչապետի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցներն ու եռակողմ հանդիպումներ՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: Տարածաշրջանում զարգացումների ընթացքով պայմանավորված՝ կայացել են լրացուցիչ մի շարք հեռախոսազրույցներ ու հանդիպումներ միջազգային հարթակներում, մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:

Անդրադարձ է կատարվել նաեւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի եւ ԵԽ նախագահի քառակողմ հանդիպմանն ու Պրահայի հայտարարությանը:

«Պրահայի հայտարարության համաձայն՝ Հայաստան գործուղվեց ԵՄ երկամսյա մշտադիտարկման քաղաքացիական առաքելությունը՝ ՀՀ-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով մշտադիտարկման համար, իսկ սահմանազատման գործընթացի իրականացման հիմքում դրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը: Երկամսյա ժամկետի ավարտից հետո մշտադիտարկման ժամանակահատվածը երկարաձգվել է»,- խոսքում նշել է Արարատ Միրզոյանը:

2022 թվականի երկրորդ կեսին արձանագրվել է ԵՄ գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցելությունների զգալի ակտիվացում, ինչն էլ հնարավորություն է ընձեռել պահպանել ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության ամրապնդման, ԵՄ աջակցությամբ բարեփոխումների իրականացման եւ մի շարք ուղղություններով աշխատանքների ինտենսիվությունը: ԵՄ-ՀՀ համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուտցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը հարկ է համարել նշել նաեւ, որ հաշվետու տարվա ընթացքում Բրյուսելի հետ համաձայնություն է ձեռք բերվել մեկնարկել ՀՀ-ԵՄ քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսությունը:

«ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, արձանագրվել է ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում»,- նշել է նախարարը:

Մեր երկրի եւ ԵՄ համագործակցության արդյունքում 2022 թվականին «ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ» հրատապ եւ «ՀՀ նկատմամբ ագրեսիայի դատապարտման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ երեք հիմնարար սկզբունքները վկայակոչող, 44-օրյա պատերազմից հետո պահպանվող մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի ապահովման մասին» բանաձեւեր են ընդունվել:

Արեւելյան գործընկերության ձեւաչափի պահպանման ու ապագայի տեսլականի շուրջ քննարկումները վերսկսվել են 2022 թվականի աշնանը: ՀՀ-ն ակտիվ փոխգործակցել է ԵՄ-ի հետ թե՛ այդ համագործակցությունը խորացնելու, թե՛ փոխգործակցության նոր ուղղություններ ծավալելու նպատակով: Նախարարը կարեւորել է, որ 2022 թվականին իր կատարած 22 այցելությունների 50 տոկոսը եղել են ԵՄ անդամ երկրներ:

Վերադառնալով ֆինանսական ցուցանիշներին՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ 2022 թվականի ընթացքում Եվրոպական կառույցների հետ հաստատվել են 195,7 մլն եվրոյի ծրագրեր, հաստատման փուլում են 86,3 եվրո արժողությամբ ծրագրեր, էական աշխատանքներ են կատարվել, սակայն դեռ հաստատման փուլին չի հասել եւս 900 մլն եվրո գնահատված հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիրը:

Պատգամավորները հարցեր են ուղղել նախարարին: Դրանք վերաբերել են տարբեր երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ չունենալու, ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման, ԵՄ դիտորդական առաքելություն` ՀՀ-Ադրբեջան սահմանին հրավիրելու մասին թեմաներին:

«ԵՄ դիտորդները ՀՀ սահմանին են նաեւ ադրբեջանական հնարավոր սադրանքի դեպքում տեղում ճիշտ տեղեկատվություն ստանալու համար»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին նախարարը վերահաստատել է քաղաքական ուժի դիրքորոշումը՝ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը՝ ՀՀ-ինը:

«ՀՀ-ն Ադրբեջանից որեւէ տարածքային պահանջ չունի, ակնկալում ենք լսել, որ Ադրբեջանն էլ ՀՀ-ից տարածքային պահանջ չունի: Այս գործընթացը ՀՀ-ն ու ՀՀ սահմաններն անխախտելի դարձնելու մասին է»,- ասել է ԱԳ նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

23:59 13.07.2025

«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել  […] ...

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

23:41 13.07.2025

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում

Հուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

23:30 13.07.2025

Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասին

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական ​​գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

23:07 13.07.2025

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

22:46 13.07.2025

Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվը

Իսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

22:22 13.07.2025

Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Ուկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...

BACK_TO_TOP