Ռուսաստանին դիմակայելու համար Բրիտանիան փնտրում է ՆԱՏՕ-ի և Եվրոպայի աջակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Ռուսաստանին դիմակայելու համար Բրիտանիան փնտրում է ՆԱՏՕ-ի և Եվրոպայի աջակցությունը

08:54 14.03.2018

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ մտադիր է ստանալ ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների միաձայն աջակցությունը՝ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով Լոնդոնի և Մոսկվայի հակամարտության հարցում:

Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և իր եվրոպական գործընկերների հետ: Բրիտանիայի արտգործնախարարը նրանց հայտնել է Սկրիպալի գործի հետ կապված հետաքննության ընթացքի մասին:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիային՝ նշելով, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է կոնկրետ քայլերում սատարել Մեծ Բրիտանիային՝ կապված Ռուսաստանի կողմից միջազգային կարգի խախտման դեպքերի հետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգի հետ զրույցում Բրիտանիայի արտգործնախարարն ընդգծել է ռուսական սպառնալիքին միահամուռ դիմակայելու կարևորությունը: Ստոլտենբերգը համաձայնել է, որ Ռուսաստանի գործողությունները սպառնում են Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներին՝ Բալթյան երկրներին, Բալկանյան երկրներին, Ուկրաինային և Վրաստանին:

SHANTNEWS-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալն ու նրա դուստրը թունավորվել են Ռուսաստանում արտադրված նյութով: Այն կրում է «Նովիչոկ» անունը և պատկանում է նյարդային համակարգը կաթվածահար անող թույների խմբին:

Հիշեցնենք, որ 66-ամյա Սերգեյ Սկրիպալը և նրա 33-ամյա դուստր Յուլյան թունավորվել են անգլիական Սոլսբերի քաղաքում: Այժմ նրանք ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Ռուս գործակալին թունավորելու մեջ մեղադրել են Ռուսաստանին: Մոսկվան հերքում է իր առնչությունը Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

BACK_TO_TOP