14:41 08.06.2023
Ուկրաինան չի ակնկալում մինչև զինված հակամարտության ավարտը երկիր արևմտյան զորքեր մտցնելը, Կիևը դա չի խնդրում։ Այս մասին «1+1» հեռուստաալիքի առավոտյան եթերում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Մինչև Ուկրաինայի տարածքում զինված հակամարտության ավարտը օտարերկրյա պետություններն իրենց զորքերը չեն ուղարկի մեր երկրի տարածք, ավելին, մենք դա չենք խնդրում»,- ասել է նա։
Չորեքշաբթի օրը The Guardian թերթը մեջբերել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի (2009-2014) խոսքերը, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա «առանձին դեպքի հիման վրա»: Նրա կարծիքով՝ եթե հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Կիևը ոչինչ չստանա, ապա Լեհաստանն ու Բալթյան երկրները կարող են իրենց ուժերը տեղակայել Ուկրաինայում։
Հունիսի 7-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հնարավոր արդյունքների մասին՝ կապված դաշինքին Ուկրաինայի անդամակցության հետ։ Միաժամանակ նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ներկայիս առաջնահերթությունը ոչ թե Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն է, այլ Ռուսաստանի հետ հակամարտությունում երկրի հաղթանակը։
17:24 18.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ըԲացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...
17:11 18.06.2025
Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […] ...
17:00 18.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայրՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...
16:50 18.06.2025
Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […] ...
16:39 18.06.2025
«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում արգենտինական «Բոկա Խունիորսը» մրցել է պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Արգենտինական թիմը 2-0 հաշվով առջևում էր, բայց Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ դարձած Անխել Դի Մարիան ու Նիկոլաս Օտամենդին իրենց գոլերով փրկել են լիսաբոնցիներին: Խաղի ընթացքում 3 կարմիր քարտ է գրանցվել: Արգենտինական թիմից հեռացվել են […] ...
16:30 18.06.2025
Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...