Շվեյցարիայի խորհրդարանի պալատը դեմ է քվեարկել Ուկրաինային 5 միլիարդ ֆրանկ հատկացնելուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+28.09 oC

Շվեյցարիայի խորհրդարանի պալատը դեմ է քվեարկել Ուկրաինային 5 միլիարդ ֆրանկ հատկացնելուն

14:10 08.06.2023

Շվեյցարիայի Դաշնային ժողովի Ազգային խորհուրդը չի աջակցել Ուկրաինային 5 միլիարդ ֆրանկ հատկացնելուն։ Այս մասին հունիսի 8-ին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի կայքը։

«Ազգային խորհուրդը ներկայումս չի ցանկանում Ուկրաինային տրամադրել 5 միլիարդ ֆրանկ օգնության ծրագիր: Հինգշաբթի օրը խորհուրդը մերժեց արտաքին հարաբերությունների կոմիտեի առաջարկը 5-10 տարի տևողությամբ օգնության փաթեթի համար: Առաջարկը հետ է կանչվել քննարկումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրվում էր, որ այն միջոցներ կուղարկեր մարդասիրական օգնության, խաղաղ բնակչության պաշտպանության, ականազերծման և «խաղաղության ամրապնդման» համար։ Մի շարք պատգամավորներ հայտնել են օգնության փաթեթը վերջնական տեսքի բերելու անհրաժեշտությունը։

Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, Կանտոնների խորհուրդը հաստատել էր օրենքում փոփոխությունը, որը թույլ կտա Շվեյցարիային զենք վերաարտահանել Ուկրաինա։ Ստորին պալատի պատգամավորները ստիպված կլինեն կրկին քննարկել օրենսդրական նախաձեռնությունը։

Հունիսի 2-ին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը դեմ է քվեարկել Ուկրաինա զենքի վերաարտահանմանը։ Ստորին պալատի 98 պատգամավոր դեմ է քվեարկել, 75-ը՝ կողմ։ Առաջարկի հիմնական հակառակորդը Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունն է, որը զբաղեցնում է մեծ պալատի տեղերի մեծամասնությունը։ Կանաչները նույնպես դեմ են եղել:

Դեռ փետրվարին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Շվեյցարիային մեղադրել էր չեզոքությունը կորցնելու մեջ։ Նա հայտարարել է, որ հատուկ գործողության պաշտոնական դատապարտումը, ԵՄ պատժամիջոցներին աջակցությունը, Ռուսաստանի Դաշնությունից ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվների արգելափակումը ցույց են տալիս, որ երկիրը հեռանում է իր նախկին չեզոք կարգավիճակից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

17:51 18.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

17:39 18.06.2025

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

Հունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

17:24 18.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

Բացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...

Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

17:11 18.06.2025

Կայացել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

17:00 18.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: ...

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

16:50 18.06.2025

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […] ...

BACK_TO_TOP