22:28 09.06.2023
Ադրբեջանը փորձում է տապալել Երանում՝ կլիմայի խնդիրներին նվիրված համաշխարային գագաթնաժողովն անցկացնելու Հայաստանի հայտը: Այդ նպատակով Ալիևի վարչակազմը Բաքվի թեկնածությունն է առաջարկել:
Երևանի՞, թե՞ Բաքվի շանսերն են ավելի բարձր. ինչո՞վ է պայմանավորված Կլիմայի գլոբար գագաթնաժողովի անցկացման վայրի հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այդ գագաթնաժողվն ամեն տարի անցկացվում է աշխարհի ինչ-որ մի հատվածում, աշխարհի բոլոր երկրները բաժանված են 5 խմբերի և 2024 թ.-ին գագաթնաժողովը պետք է կայանա Արևելյան Եվրոպայի երկրների խմբում, և Արևելյան Եվրոպայի 23 պետությունները մինչ այդ պետք է կոնսենսուսի եղանակով կողմնորոշվեն, թե որ երկրի մայրաքաղաքը պետք է ընդունի այդ հեղինակավոր և կարևոր միջոցառումը:
Հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումը՝ Մոսկվան դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե այդ գագաթնաժողովն անցկացնելու հայտ ներկայացնի Եվրամիության անդամ մի պետություն: «Ռոյթերս» բրիտանական գործակալության տեղեկությունների համաձայն՝ ապրիլին Ռուսաստանը ՄԱԿ-ում Արևելյան Եվրոպայի պետությունների ներկայացուցիչներին է ուղարկել մի նամակ, որում տեղեկացնում է իր այս պլանների մասին:
Դեռ մինչ այդ Հայաստանն էր հայտ ներկայացրել, որպես Արևելյան Եվրոպայի պետություն, Երևանում այդ գագաթնաժողովն անցկացնելու վերաբերյալ: Իսկ երբ Ադրբեջանում իմացան, որ Ռուսաստանի այդ դեմարշից, այդ քայլից հետո Երևանի հայտը զգալիորեն ծանրանում է և իրատեսական է դառնում, շտապեցին իրենք էլ հայտ ներկայացնել՝ հավանաբար նպատակ չհետապնելով հենց Բաքվում միջոցառումն անցկացնելու, այլ պարզապես ցանկանալով տապալել Երևանի հայտը:
Իհարկե Բաքուն կարող էր պարզապես վետո կիրառել Երևանում միջոցառումն անցկացնելու հարցում՝ քվեարկելով դեմ, իսկ հարցն ինչպես ասացի, կոնսենսուսով է լուծվում, բայց այդ դեպքում այդ պահվածքն անընդունելի կլիներ անդամ մյուս պետությունների համար և Ադրբեջանի նկատմամբ հավանաբար ճնշում կգործադրվեր, ուստի Բաքվում ահա այսպիսի խորամանկ տարբերակ գտան՝ հավանաբար միտք ունենալով, որ արդյունքում կորոշեն ո՛չ Երևան, ո՛չ Բաքու, այլ ինչ-որ 3-րդ երկիր, միայն թե խուսափեն այդ բախումներից: Ինչևէ, կարծում եմ՝ Հայաստանի հայտը լուրջ քննարկվող հայտերից մեկն է և մենք դեռ հեռանկար ունենք»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Երևանից ու Բաքվից բացի ուրիշ հավակնորդ քաղաքներ կա՞ն: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:23 18.06.2025
IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքըԻրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանելԿրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...
11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...
11:39 18.06.2025
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումըՊերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...
11:26 18.06.2025
Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացիՀունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...