16:27 13.06.2023
Միլանի մոտ՝ Արկորե գյուղի Սան Մարտինո վիլլայում, երեքշաբթի՝ հունիսի 13-ին, տեղի է ունենում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժեշտի արարողությունը։ Ուղիղ հեռարձակումն իրականացնում է La Repubblica թերթն իր կայքում։
Արարողությունը կազմակերպվել է Միլանից մոտ 20 կմ հյուսիս։ Տարածք մուտքը թույլատրվում է միայն քաղաքական գործչի հարազատներին և ընկերներին։ Ցանկապատի մոտ, չնայած հորդառատ անձրևին, տասնյակ տեղացի և արտասահմանցի լրագրողներ են հավաքվել։
Հասարակական կարգը պահպանելու նպատակով Բեռլուսկոնի ընտանիքի Mediaset հեռուստաընկերության ստուդիաներում հրաժեշտի արարողության հեռարձակումը չեղարկվել է, ուղիղ հեռարձակում կլինի վաղը՝ հունիսի 14-ի հուղարկավորությունից։
Բեռլուսկոնիի հուղարկավորությունը տեղի կունենա Միլանում. Այդ օրը Իտալիայում համազգային սուգ կհայտարարվի, ինչի կապակցությամբ հանրապետության բոլոր պետական հիմնարկներում, դեսպանատներում և հյուպատոսություններում դրոշները կիջեցվեն։
Սիլվիո Բեռլուսկոնին մահացել է 2023 թվականի հունիսի 12-ին՝ Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցում, 86 տարեկանում։
Իտալացի քաղաքական գործիչը ապրիլի 5-ին հանկարծակի հոսպիտալացվել և վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել թոքաբորբի և սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Հաջորդ օրը նրա մոտ լեյկոզ են ախտորոշել։
12:40 17.05.2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՇաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 […] ...
12:30 17.05.2025
Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․ Գոնսալես«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը: «Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ […] ...
12:24 17.05.2025
Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։ Նախարար Սարգսյանը նախանշել […] ...
12:15 17.05.2025
Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներՄայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության […] ...
12:05 17.05.2025
ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրըՈՒԵՖԱ-ն դիտարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության տեղափոխությունն այլ երկիր, հայտնում է Sputnik Литва-ն: Խնդիրն այն է, որ մրցաշարն ընդունող Լիտվան և Լատվիան հրաժարվել են Բելառուսի հավաքականին հյուրընկալելուց: Եվրո-2026-ը տևելու է հունվարի 18-ից փետրվարի 8-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Հայաստանի հավաքականը: ...