Գյումրիի սելեկցիոն կայանի նոր տնկարան-ջերմատանը աճեցնում են մարզի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառատեսակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Գյումրիի սելեկցիոն կայանի նոր տնկարան-ջերմատանը աճեցնում են մարզի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառատեսակներ

18:38 14.06.2023

Գյումրիի սելեկցիոն կայանում հիմնված տնկարան-ջերմատանը կաճեցվեն  տեղի բնակլիմայական պայմաններին հարմարեցված թփածառատեսակներ, իսկ տնկիները կօգտագործվեն մարզում անտառապատման ու կանաչապատման համար։ 250 քառակուսի մետր տարածքով ջերմատան և երկու հեկտար տնկարանի կառուցումն իրականացվել է «Էյ Թի Փի», «Ջինիշյան» հիշատակի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների աջակցությամբ և Եվրոպական միության միջոցներով։

Ջերմատանը երեք տեսակի 100 հազար տնկիներ են աճեցնում: Կենսածառից բացի,  սոճիներ ու կեչիների տնկիներ էլ կան: Ծառատեսակների աճեցման համար ստեղծվել են հատուկ պայմաններ ու բավարար ջերմաստիճան, իսկ սերմերի ծլողունակությունը բարձրացնելու համար օգտագործում են հատուկ հողախառնուրդ:

Շիրակի մարզի առաջին ջերմատանը աճում են այնպիսի ծառատեսակներ, որոնք  անտառապատման հիմնական մասն են կազմում, նպատակահարմար են հատկապես լեռնային ու բարձր լեռնային թեքություններում անտառային գոտիներ հիմնելու համար: Տնկիները ջերմատանը խնամվելուց բացի, կհարմարեցվեն տեղի բնակլիմայական պայմաններին, որից հետո նոր կտեղափոխվեն բաց տարածք:

«Սոճիները և կաղնիները համարվում են անտառի հիմնական մաս կազմող ծառատեսակները, այդ պատճառով ընտրվել են հենց դրանք, և որպեսզի ավելի հարմարեցված լինեն, աճեցվում են հենց մարզի տարածքում գտնվող ջերմատանը, որից հետո կլինի կլիմայի հարմարեցում։ Հարմարվելով Շիրակի մարզի կլիմային, կտեղափոխվեն անտառներ, տնկիներն իրենց ավելի լավ կդրսևորեն»,- ShantNews-ի հետ զրույցում նշել է ջերմատան պատասխանատու Արմինե Հակոբյանը։

Ջերմատունը կառուցված է նորարարական տեխնոլոգիաներով: Օդափոխության և ոռոգման համակարգերն աշխատում են ավտոմատ ռեժիմով, ջերմաստիճանն ու  խոնավությունը կարգավորվում է հատուկ սարքերի միջոցով:

Իսկ հարակից մոտ 2 հեկտար տարածքում աճեցնում են նաև կանաչապատման համար նախատեսված 8 թփատեսակներ ու 2 մշտադալար ծառատեսակ: Դեկորատիվ ու ծաղկող թփերը կտրամադրեն համայնքներին, դրանք  ցրտադիմացկուն  են ևհեշտ կհարմարվեն հյուսիսային տարածաշրջանի ցուրտ կլիմային:

Փակ արմատային համակարգով աճեցումից բացի, առաջին անգամ սերմերը փորձարկում են բաց արմատային համակարգով: Այս կերպ անտառապատման համար նախատեսված ծառատեսակներն ավելի շուտ են հարմարվում տեղի կլիմային։

«Դրսի գրունտում աճեցումը բաց արմատային համակարգով է, իսկ ներսի  աճեցումը համարվում է փակ արմատային համակարգ։ Բաց համակարգի դեպքում տնկիները ձմռանը ոչ մի խնդիր չունեն, կլիմային հարմարված են, չեն ցրտահարվում։ Փակ արմատային համակարգով աճեցում կարելի է  իրականացնել տարվա բոլոր եղանակներին, իրենց տնկման ժամանակահատվածը երկար է լինում»,-նշում է ջերմատան պատասխանատու Սերյոժա Ջիլավյանը։

Ջերմատուն-տնկարանում նախատեսվում է տարեկան աճեցնել հարյուր հազարավոր ծառաթփատեսակներ։ Մինչ այս անտառային գոտիներ հիմնելու համար տնկիներ էին ներկրվում հարևան մարզերից, որոնց կպչողականության տոկոսն այնքան էլ բարձր չէր: Մարզում աճեցվող տնկիները  անտառներ կտեղափոխվեն հաջորդ տարի աշնանը։ Նախատեսում են նաև ջերմոցի և տնկարանի տարածքներն ընդլայնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:38 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP