17:55 14.06.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հուլիսի 9-16-ը կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, փառատոնին ընդառաջ՝ հունիսի 14-ին, Երևանի քաղաքապետարանում կայացել է «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ տարին կրկնակի հոբելյանական է՝ նշվում են Հայ կինոյի 100-ամյակը և «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի 20-ամյակը: Օգտագործելով հոբելյանական առիթը՝ Արա Խզմալյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ջանքերն ու եռանդն են ներդրել փառատոնի կայացման գործում:
«Վստահաբար կարող եմ ասել, որ «Ոսկե ծիրանը» հանգուցային ծրագրերից է Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում: Փառատոնի կայացման գործում պահանջվում են մեծ ջանք, ճիգ, համբերություն, ներդրում, և փառատոնն այնպիսի մշակութային երևույթ է, որի արժեքը որոշվում է նաև իր տարիքով և ձևավորած ավանդույթներով: Այս առումով «Ոսկե ծիրանը» մեր մշակութային համայնապատկերում անչափ արժեքավոր փառատոն է, որը հաղորդակից է դարձնում մեզ միջազգային գեղարվեստական գործընթացներին: Փառատոնը նաև այն մեծ միջանցքն է, որի միջոցով տարբեր կինոշուկաներում դիրքավորված արվեստագետները, կինոգործիչներն ու կինոարտադրողները մուտք են գործում մեր երկիր՝ ընդլայնելով համագործակցությունը Հայաստանի և աշխարհի միջև»,- ընդգծել է Արա Խզմալյանը և հոբելյանական փառատոնի շրջանակում բոլորին մաղթել գեղարվեստական բերկրանքի պահեր:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով՝ փառատոնն այս տարի նշում է իր 20-րդ հոբելյանը, ինչն անչափ հուզիչ է: Կինոփառատոնի հիմնադիրը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բոլոր տարիների գործընկերներին՝ փառատոնի կայացման և զարգացման գործում ունեցած ներդրման և ավանդի համար: Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին՝ փառատոնին մշտապես աջակցություն ցուցաբերելու համար:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես շնորհավորել է բոլորին փառատոնի 20-ամյակի կապակցությամբ և արձանագրել, որ տարեցտարի փառատոնն իր աշխարհագրությամբ և որակական հատկանիշներով աճում է, ինչը վստահաբար կարևորվում է կինոսերների կողմից: Փոխքաղաքապետը առանձնահատուկ շնորհավորել է Երևանի «Ոսկե ծիրան» փառատոնի ամբողջ անձնակազմին և նշել, որ փառատոնը քաղաքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է, և քաղաքապետարանի համար մեծ պատիվ է լինել փառատոնի կողքին:
Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ հոբելյանական տարում փառատոնն ընդունելու է հռչակավոր արվեստագետների՝ աշխարհի տարբեր երկրներից:
«Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։ Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։ Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախ ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը և Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը»,- տեղեկացրել է Կարեն Ավետիսյանը և հավելել, որ հոբելյանական տարում փառատոնը կրում է «Հետ նայելով գալիքին» խորագիրը:
Կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը ներկայացրել է փառատոնային ֆիլմերի ծրագիրը: Նրա տեղեկացմամբ՝ «Լիամետրաժ միջազգային մրցույթ» անվանակարգում ներկայացված են 11 ֆիլմեր՝ շուրջ 90 երկրներից: Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոներից: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա Հայ կինոյի և «Ոսկե ծիրանի» հոբելյաններին։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա իրանական կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Սամուել Խաչիկյանի ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Հայաստանում։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Փառատոնի անցկացման հիմնական հարթակներն են Երևանի կինոյի տունն ու «Մոսկվա» կինոթատրոնը։ Փառատոնի բացումը կազդարարվի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է «Ռոտերդամի» փառատոնի շրջանակում։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը մարմնավորել է դերասան Սամվել Թադևոսյանը։ Փառատոնի փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։ Փառատոնին կցուցադրվեն երկու տասնյակից ավելի հայկական ֆիլմեր՝ տարբեր անվանակարգերում, որոնց զգալի մասը ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, այդ թվում՝ բացման ֆիլմը։ Կներկայացվի նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված հատուկ ծրագիր։ Կինոփառատոնի «Gaiff Pro» կրթական և արտադրական հարթակը, որը ինչպես միշտ կանցկացվի փառատոնի օրերին, առաջին անգամ կաջակցի ոչ միայն լիամետրաժ, այլև կարճամետրաժ կինոյին։
13:35 01.05.2025
Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանելՃապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...
13:20 01.05.2025
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարարՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:50 01.05.2025
Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրըՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...