15:11 11.08.2025
Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր:
«Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո:
16:52 11.08.2025
Դե Բրույնեի դուբլն ու ասիստըԲելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջին գոլերն է խփել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կազմում: 34-ամյա ֆուտբոլիստը կատալոնական «Ժիրոնայի» դեմ ընկերական խաղում դուբլ է գրանցել և գոլային փոխանցում կատարել: Դե Բրույնեն չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ջովանի Դի Լորենցոյին, իսկ 15-րդ և 23-րդ րոպեներին աչքի ընկել դարպասի գրավումներով: «Նապոլին» այս խաղում հաղթել է 3-2 հաշվով: ...
16:45 11.08.2025
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցըՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված […] ...
16:40 11.08.2025
Քաղաքացիները հեծանվանավակից ընկել են լիճը. օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 11-ին` ժամը 15։30-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները հեծանվանավակից վայր են ընկել լճի մեջ և չեն կարողանում լողալով մոտենալ հեծանվանավակին։ Ջրափրկարարները մոտ 200 մ հեռավորությունից անվնաս ափ են դուրս են բերել երեք քաղաքացու։ ...
16:33 11.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 13-ին ժամը 09։30-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 97, 112, Համբարձումյան փողոցի թիվ 12/5, 14, 97/3, 111/3, Վաղարշյան փողոցի թիվ 70/6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային […] ...
16:25 11.08.2025
Երևանի մթնոլորտային օդի որակը՝ օգոստոսի 1-10-ը. ՇՄՆՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ. ✅Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ: ✅Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ: ✅Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 8-10-ը՝ […] ...
16:18 11.08.2025
Ամեն ինչ հարթվել է, Տեր Շտեգենը մեր ավագն է․ Լապորտա«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ տարաձայնությունը հարթվել է։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ «Առաջ ենք շարժվում։ Ամեն ինչ հարթվել է. Տեր Շտեգենը մեր ավագն է։ Նա իրեն հիանալի դրսևորեց։ Երկրպագուներին նույնպես պետք էր տեսնել, թե ինչպես է իրեն պահում իսկական ավագը։ Տեր Շտեգենն արդեն 11 տարի […] ...