600 երեխաների հայրը, չնայած դատարանի որոշմանը, շարունակել է դոնորություն անել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC

600 երեխաների հայրը, չնայած դատարանի որոշմանը, շարունակել է դոնորություն անել

23:53 21.06.2023

Հոլանդացին, ով ստացել է «սպերմինատոր» մականունը ավելի քան 600 երեխաների հայր լինելու համար, չնայած դատարանի որոշմանը, շարունակել է սերմնաբջիջներ հանձնել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նիդեռլանդների դատարանը համապատասխան որոշում է կայացրել 2023 թվականի ապրիլին։ Դատարանը պաշտոնապես արգելել է Ջոնաթան Ջեյքոբ Մեյերին այսուհետ սերմնաբջիջ նվիրաբերել։ Նրան պահանջ է ներկայացվել կապվել է բոլոր կլինիկաների հետ, որոնց հետ երբևէ աշխատել է՝ խնդրելով ոչնչացնել իր նմուշները:

Յուրաքանչյուր հաջորդ նվիրատվության համար նա կտուգանվի մինչև 100 հազար եվրոյով:

Չնայած իշխանությունների և դատական ​​համակարգի ուշադրությանը և մայրերի դժգոհությանը՝ Մեյերը շարունակում էր «օգնել» կանանց։

Հունիսին նա, իր իսկ խոսքերով, «փրկեց» Նիդեռլանդներից մի կնոջ։ Տղամարդը պնդում է, որ օգնում է միայն այն մայրերին, ովքեր արդեն մեկ երեխա են լույս աշխարհ բերել իրենից։ Նա լրատվամիջոցներին հայտնել է, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Սերբիայում գտնվող իր մի քանի երեխաներին։ Բացի այդ, նրա խոսքով, ինքը հույս ունի ստեղծել սեփական ընտանիքը, որը կունենա առնվազն հինգ երեխա։

Դատավարության ընթացքում պարզվել է, որ Մեյերի երեխաներից մոտ 375-ը ապրում են Նիդեռլանդներում, 80-ը՝ Գերմանիայում, 35-ը՝ Բելգիայում, 4-ը՝ Արգենտինայում, 2-ը՝ Ավստրալիայում։ Մեյերը սկսել է իր դոնորական կարիերան 2007 թվականին։ Դրա համար նա գրանցվել է 11 կլինիկաներում՝ Cryos սերմնաբջիջների բանկում, և միացել սոցիալական ցանցերում թեմատիկ խմբերին։

16 տարի շարունակ Մեյերը ստել է բոլորին. նա խոստացել է բացառիկ համագործակցություն յուրաքանչյուր կլինիկայի հետ, իսկ մայրերին ասել է, որ իր դոնոր նյութից մոտ մեկ տասնյակ երեխա է ծնվել։

Հարցին, թե ինչու է որոշել այդքան երեխաների հայր դառնալ, տղամարդը պատասխանել է, որ ցանկանում է «մի կարևոր բան անել իր կյանքում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

14:48 14.05.2025

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

14:35 14.05.2025

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

14:33 14.05.2025

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

14:28 14.05.2025

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

14:21 14.05.2025

Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը

14:18 14.05.2025

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...

BACK_TO_TOP