Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման հետևանքով Արցախում օրեցօր կրճատվում են դեղորայքի սուղ պաշարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.87 oC

Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման հետևանքով Արցախում օրեցօր կրճատվում են դեղորայքի սուղ պաշարները

19:38 22.06.2023

Ադրբեջանի կողմից արդեն 8 օր ամբողջությամբ արգելափակվել է Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բուժհաստատություններ, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի ու բուժպարագաների ներկրումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Առողջապահության նախարարի  մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը նշել է, որ ստեղծված իրավիճակի հետևանքով օրեցօր կրճատվում են դեղորայքի առանց այն էլ սուղ պաշարները:

 «Չնայած՝ մինչև ադրբեջանական վերջին սադրանքը, ԿԽՄԿ-ի միջոցով հաջողվել էր որոշ խմբաքանակով դեղորայք և բուժպարագաներ ձեռք բերել ու պահեստավորել, սակայն լիակատար շրջափակման շարունակականության դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան: Աշխատում ենք առկա սուղ պաշարներն օգտագործել խիստ խնայողաբար: Այդ պատճառով դադարեցվել են բոլոր պլանային հետազոտություններն ու միջամտությունները»,-մանրամասնեց խոսնակը՝ հավելելով, որ ներկայում բուժհաստատությունների ամբուլատոր հատվածում դեղորայքային ապահովվածությունը կազմում է ընդամենը 20 տոկոս, իսկ ստացիոնարում՝ 40 տոկոս: «Արդեն իսկ 190 բուժառու տարբեր ախտորոշումներով սպասում է ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ տեղափոխվելու հնարավորությանը: Կան նաև անհապաղ տեղափոխման կարիք ունեցողներ՝ ուռուցքային և սիրտ-անոթային ախտորոշումներով»,-ընդգծել է զրուցակիցը:

Նրա տեղեկատվությամբ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորումում այսօրվա դրությամբ 6 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում, իսկ Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝  5 հիվանդ, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում:

Ըստ Իսախանյանի՝ արդեն իսկ դեղորայքի ու բուժպարագաների սղություն է զգացվում բոլոր դեղատներում. հատկապես սուր է զգացվում մանկական սննդի ու տակդիրների պակասը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

15:08 14.05.2025

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...

SHANTNEWS

15:00 14.05.2025

SHANTNEWS

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

14:48 14.05.2025

Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

14:35 14.05.2025

Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերը

Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

14:33 14.05.2025

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ Ուշակով

Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

14:28 14.05.2025

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող  օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...

BACK_TO_TOP