20:29 22.06.2023
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում «Տիրինկատարի» վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման նպատակով:
Արդյունքում կապահովվի «Տիրինկատար» տարածքի վիշապաքարերի խմբի ընդգրկման հայտի բովանդակային մասի պատրաստումը, տարածքի վերաբերյալ կպատրաստվի նաև եռաչափ մոդելավորմամբ հոլովակ։ Ըստ հիմնավորման՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ՀՀ-ից գրանցված է 3 հուշարձանախումբ՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը և Ազատ գետի վերին հովիտը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի տաճարը։
Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000թթ, որից հետո ՀՀ-ի կողմից որևէ նոր հուշարձան չի գրանցվել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 4 հուշարձանախումբ՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1995 թ։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացակարգերի՝ մինչև Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվելը՝ անհրաժեշտ է, որ օբյեկտը ընդգրկված լինի նախնական ցանկում։
ԿԳՄՍ նախարարությունն առաջիկա Միջնաժամկետ ծախսային ծրագրում, սկսած 2024 թվականից, նախատեսել է առանձին միջոցառում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկերում ավելացվող հուշարձանների հայտերի պատրաստման համար, որի նպատակն է լրացնել ավելի քան 20 տարվա բացը՝ նախատեսելով միջոցներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման համար։
Միջոցները ծախսվելու են հայտերի պատրաստման, հուշարձանների կառավարման պլանների մշակման, թարգմանությունների, գիտական հիմքով բովանդակային հայտի լրացման, փորձագիտական խորհրդատվության և այլ ուղղություններով։
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...
14:48 11.08.2025
Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...
14:40 11.08.2025
Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակըՇվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Emirates Cup ընկերական խաղում անգլիական ակումբը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացել է հաշիվը: Երկու րոպե անց հաշիվը 2-0 է դարձրել անգլիացի Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի Կայ Հավերցը: ...
14:32 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, […] ...
14:30 11.08.2025
ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանքՋրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ...